17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

15 ամյա Հայկը պատրաստ է հրացան վերցնել/վիդեո/

Սահմանապահ Չորաթան գյուղի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Քալանթարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.«Սահմանից է սկսում հայրենիքը»: Հայկը նշեց, որ վերջերս ավելի շատ են կրակում, քան անցած տարիներին, բայց գյուղի երեխաների համար ամեն բան արդեն սովորական է դառել ու վախի զգացողություն չկա: Հայկը համոզված է, որ անհրաժեշտության դեպքում բոլոր պատանիները կկանգնեն դիրքապահ զինվորի կողքին: Մանրամասները՝ տեսանյութում:

Լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում

Այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության հանրահավաքը: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանությունները չեն կատարել իրենց խոստումն ու էլեկտրաէներգիայի սակագինը չեն սուբսիդավորում մինչև աուդիտի ավարտը: Հանրահավաքի  ավարտից հետո ցուցարարները երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցները փակեցին պողոտան և սկսեցին նստացույց: Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարեց, որ հավաքն անօրինական է և հորդորեց […]

Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում/ֆոտո/

Քիչ անց Երևանի Ազատության հրապարակում կմեկնարկի «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը: Ազատության հրապարակը բազմամարդ չէ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաքի կազմակերպիչներին տեղեկացրեց, որ ոստիկանությունը տեղեկատվություն ունի, որ ցույցի մասնակիցների մեջ սադրիչներ կան, որոնք հայտարարելու են, որ քաղաքացիները գնան Բաղրամյան պողոտա:  

ԱՄՆ առաջին տիկին՝ փառք ու պատիվ…./վիդեո/

ՀՀԿ-ական Սուսաննա տատիկը երազում է կրկին անգամ հանդիպել Քիմ Քարդաշյանին: ՀՀԿ տատիկը ուզում է նկարահանվել Քիմ Քարդաշյանի ռեժիսյորությամբ նկարահանվելիք ֆիլմում: Նրա ցանկությունը այնքան բուռն է, որ բանաստեղծություն է ձոնել ու նվիրել հայ ազգի աստղին: Տատիկը համոզված է, որ Քարդաշյանը դառնալու է ԱՄՆ առաջին տիկին: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Բացահայտումներ նոր` «Կուզյա Աստված» աղանդի մասին. առաջնորդը լողանալիս է եղել թղթադրամներով /վիդեո/

Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են 38-ամյա Անդրեյ Պոպովին, ով իրեն «Կուզյա Աստված» էր հռչակել եւ առաջնորդում էր նոր աղանդավորական շարժումը: Ոստիկանները նրա բնակարանից ավելի քան 100 հազար դոլար եւ 43 միլիոն ռուբլի են հայտնաբերել, ինչպես նաեւ էկզոտիկ կենդանիներ, որոնց չի կարելի բնակարանային պայմաններում պահել: Առգրավվել է նաեւ Պոպովի համակարգիչը, որն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ աղանդի […]

Անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցածին հայտնաբերեցին

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 8-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է ներկայացել 1991 թ. ծնված Արայիկ Հ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա օգոստոսի 20-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդածի /սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին […]

Դարձել եմ ռեժիմի ոխերիմ թշնամին.Հայկ Կյուրեղյանի պաշտպանական ճառը

«Ամբաստանյալի աթոռին եմ հայտնվել լինելով ապաքաղաքական անձնավորություն: Դարձել եմ ռեժիմի ոխերիմ թշնամին, ու պահանջում են 14 տարվա ազատազրկում իմ համար: Եթե սոցիալական խնդիրներ լինեին, ես այդ քայլին չէի գնա, բայց այստեղ այլ խնդիր է, այն խնդիրը, երբ զիջելու, նահանջելու տեղ չունի մարդ: Խնդիրը ռեժիմի ամենաթողությունն է, ես որպես մարդ թույլ չեմ տա, որ ամենաթողություն լինի: […]

Բուժքույրը դաժան վերաբերմունքի է արժանացրել հաշմանդամ երեխային /վիդեո/

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրերից մեկը ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երեւում է, թե նա ինչ դաժան վերաբերմունքի է արժանացնում հաշմանդամ երեխային: Տեսանյութը նկարահանել է Սվետլանա Սեմյոնովան, ում երեխան նույնպես այդ ժամանակահատվածում պառկած է եղել այդ հիվանդանոցում: «Հարեւան սենյակում մանկատան 3 տարեկան երեխա էր պառկած: Նրան […]

Կարեն Բեքարյանը դարձավ ԱԺ պատգամավոր

Այսօր կայացած հերթական նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2016 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2016 թվականի ապրիլի 17-ը, սեպտեմբերի 18-ը, հոկտեմբերի 2-ը և դեկտեմբերի 11-ը: Նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ