12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Բնակարաններ կարիքավորներին

Կառավարությունն իր որոշումով ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված բնակելի տարածքները հետ է վերցրել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած հանրակացարանում բնակվող քաղաքացիներին: Այսպիսով լուծում է ստացել 17 ընտանիքների շուրջ 26 անդամների բնակարանային խնդիրը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում նրանց հետ կկնքվեն բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր:

Մայրաքաղաքում շարունակվում են <<Երևան>> ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների տեղադրման և հների նորոգման աշխատանքները

Երևանի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների  շրջանակում  մայրաքաղաքի վարչական շրջանների  փողոցներում, այգիներում ու պուրակներում պարբերաբար ավելանում է <<ԵՐԵՎԱՆ>> ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների թիվը:  Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում տեղադրվել  է  թվով 478 նստարան և 562 աղբաման: Ծրագրով նախատեսվում է  տեղադրել 550 նստարան և 600 աղբաման: Զուգահեռաբար նորոգվել է նախկինում տեղադրված 360 նստարան: 

Ոչ մեկը ոչ մեկի չի ստիպելու /վիդեո/

 Տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ համայնքների խոշորացումը տեղի է ունենալու։ «Սեպտեմբերին ԱԺ-ում կներկայացնենք օրենքների մեջ փոփոխություններ և կգնանք միասին առաջ, ամեն ինչ լավ է լինելու։ Ամեն ինչ կլուծենք»,-ասաց նա։ Մասնավորապես դպրոցների, մանկապարտեզների վերաբերյալ նա նշեց. «Դպրոցները, մանկապարտեզները մնալու են իրենց տեղերում, մենք չենք ասել, որ փակվելու են, […]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:  Մոսկվայում նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը Ռուսաստանի կառավարության ղեկավար  Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ընթացքում  կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։   ՀՀ եւ ՌԴ վարչապետների առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով:   […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի   10-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Արաբկիր 38, Կալենցի, Քեռու, Բարբյուսի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Ո՞ր երկրի ոստիկանն է լավ, չեմ հասկանում. Սերգեյ Դանիելյան /վիդեո/

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար  Գագիկ Գինոսյանը և հումորիստ, դերասան Սերգեյ Դանիելյանն այսօր ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես կգնահատեն ոստիկանության գործողությունները հունիսի 23-ին և նստացույցը ցրելու ժամանակ, ասացին, որ համեմատել պետք չէ: Ըստ նրանց՝ հրամանն էլ է այլ եղել նաև:

Զարզանդը բաց է թողնվել

Հուլիսի 7-ին՝ ժամը 04:00-ին, ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել և կոտրել է նշված փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները հետապնդել և բերման են ենթարկել վերջինիս: Ըստ Ոստիկանության պաշտոնական կայքի՝ պարզվել է, […]

Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Շնորհավորելով պարոն Ուրրիոլաբեիտիային Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Գալուստ Սահակյանը հաջողություններ է մաղթել նրան: ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը, ինչը նպաստում է երկկողմ համագործակցության խորացմանը: Խորհրդարանի […]

Ոստիկանապետին էլ հարցրեք, դա իմ թեման չի. Արմեն Երիցյան /վիդեո/

Տարածքային և արտակարգ իրավիճակի նախարար Արմեն Երիցյանին լրագրողները հարցրեցին, թե որպես նախկին փոխոստիկանապետ ինչպես է գնահատում Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի ոստիկանների գործողությունները, երբ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ։ «Շատ նորմալ եմ գնահատում, ոչ մի ուժ չի կիրառվել, ես գտնում եմ, որ ոստիկանությունը իր առաջ դրված խնդիրները կատարել է, և ոչ մի վատ բան այդտեղ չի եղել»,-ասաց […]

Հացադուլ անողը պետք է գիտակցի

«Հելսինկյան» քաղաքացիական ասամբլեայի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գտնում է, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը ոչ թե պարտվել է, այլ անկում է ապրել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Իհարկե, կեցցեն իրենք, բայց իրենց խնդիրը դեռ չի լուծվել, պիտի աջակացություն լինի ողջ ժողովրդի կողմից, իրենք իրենց շարժումը պիտի շարունակեն»,-ասաց նա: Միայն թե իրավապաշտպանը շեշտեց. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ