07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որքանո՞վ է հաշվի առնվել Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները

ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ դիմելով սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին՝  ասաց, որ ԲՀԿ-ում սկսել են բովանդակային քննարկումներ Սահամանադրության փոփոխությունների  վերաբերյալ և կուսակցության   վերջանական դիրքորորշումը  կլինի այն ժամանակ, երբ պարզ կլինի,  թե ԲՀԿ-ի կողմից արված առաջարկություններից  որոնք կընդունվեն հանձնաժովի կողմից:

«Վենատիկի հանձնաժովի վերջին եզրակացության մեջ նշվեց, որ վերջին հարցերի վերաբերյալ եկել  եք  հայտարարի: Ես կցանկանայի լսել  Ձեր դիտարկումը կայուն մեծամասնության վերաբերյալ: Սահամանդրության տեքստից հանվելո՞ւ է կայուն մեծամասնության դրույթը»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանն ու շարունակեց՝ ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը պահպանվե՞լ է:

Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի վերջին՝ երկրորդ միջանկյալ եզրակացությունը, հիմնված է օգտոստոսի 24-ի  պայմանավորվածությունների հիման վրա:

«Հանձնաժողովը ներկայացրել է փոփոխությունների մի քանի կետ, որոնք դեռ տեղ  չեն գտել նախագծում, երբ որ այս քննարկումները կավարտվեն, ես կներկայացնեմ բոլոր այն դրույթնրը,  որոնք նախագահի կարծիքով ընդունելի են: Այդտեղ լինելու են բոլոր այն առաջարկունները, որոնք մինչև սեպտեմբերի 1-ն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողովին»,- նշեց սահամանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամը:

Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներից հետո առաջարկվող Սահմանադրության 89-րդ հոդվածի  առաջին և երկրորդ մասը որևէ փոփոխություն չեն կրել:

«Իսկ երրորդ մասն ունի հետևյալ տեսքը՝  ԱԺ-ն ձևավորվում է համամասնական  եղանակով, Ընտրական օրենսգիրքը  երաշխավորում  է կայուն մեծամասնության առակայությունը, եթե կայուն մեծամասնություն չի եղել, կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ: Քաղաքական կոալիցիայի ձևավորման սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով»,- եզրափակեց Վարդան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ