Ձմերուկի փառատոն` Կարապի լճում
Հուլիսի 18-ին` ժամը 19:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակում կմեկնարկի ավանդական դարձած ձմերուկի ամենամյա փառատոնը: Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնը համախմբում է ոչ միայն ձմերուկի սիրահար երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, այլև ուրախ խաղերի և տարաբնույթ մրցույթների սիրահարներին: Փառատոնի շրջանակում կազմակերպված համերգին ելույթ կունենան հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները, ովքեր, ելույթներից զատ, տոնախմբության […]





































