03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է անելու Սերժ Սարգսյանն այսօր. Ժամանակ

Այսօր Սերժ Սարգսյանը Դուշանբեում պետք է ստանձնի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: Դա տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Այս գագաթնաժողովը, սակայն, Հայաստանի հանրության շրջանում սպասվում է ոչ այս իրադարձության պատճառով, այլ սեպտեմբերի 7-ին Պուտին-Սարգսյան մոսկովյան հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի արած հայտարարության:

Հիշեցնենք, որ Սարգսյանը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին ավելի մանրամասն կներկայացնի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում:

Եվ ահա, այսօր սպասվում է, որ Սերժ Սարգսյանը ներկայացնելու է այդ մանրամասները: Ըստ այդմ՝ առաջ են գալիս մի շարք հետաքրքրական հարցեր: Ի մասնավորի՝ Սերժ Սարգսյանը մանրամասներ ներկայացնելու է, այսպես ասած, փա՞կ, թե՞ բաց ռեժիմով: Այսինքն՝ նա ասելու է ինչ-որ բաներ միայն ՀԱՊԿ նախագահների՞ համար, թե՞ նաև հասարակության: Մյուս հարցը՝ Սերժ Սարգսյանը ասելո՞ւ է բաներ, որոնք նոր են, այսինքն՝ նորությո՞ւն են իրենց մեջ պարունակում, թե՞ ընդամենը ներկայացնելու է ՀԱՊԿ նախագահներին վերջին օրերի, այսպես ասած, հայկական լրահոսի ամփոփագիրը, որտեղ Հայաստանի և ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունների տարածած տեղեկություններն են սահմանային իրավճակի վերաբերյալ:

Եվս մեկ հարց՝ Սերժ Սարգսյանը բացի մանրամասներ ներկայացնելուց, արդյո՞ք ՀԱՊԿ-ին ինչ-որ կոչ, առաջարկ ներկայացնելու է, թե՞ ոչ: Այսինքն, օրինակ, Սերժ Սարգսյանն առաջարկելո՞ւ է այսուհետ անհապաղ հայտարարություններ տարածել Հայաստանի տարածքի ադրբեջանական հրետակոծությունների կապակցությամբ, կամ առաջարկելո՞ւ է ընդունել սահմանային վերջին օրերի լարվածությունը դատապարտող հասցեական հայտարարություն՝ ուղղված Ադրբեջանին, որի մեջ կլինի նաև նախազգուշացում՝ կրկնության դեպքում որոշակի հավաքական քայլեր ձեռնարկելու առումով:

Կամ՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ին կոչ կանի որոշակի մոնիտորինգային մեխանիզմներ մշակել Հայաստանի, այսինքն՝ փաստացի ՀԱՊԿ սահմանի դիտարկման և անվտանգության համար:

Հարցերը, իհարկե, բազում են՝ կապված ՀԱՊԿ-ի գործունեության և Հայաստանի անվտանգության ապահովման հարցում այս դաշինք կոչված կառույցի կենսունակության հետ: Եվ, թերևս, որքան էլ ակնկալենք այսօր ստանալ որոշ հարցերի պատասխաններ, պարզ է, որ այդ պատասխանները չեն լինելու ամբողջական և գոհացուցիչ: ՀԱՊԿ-ի համար Հայաստանի շահերն ակնհայտորեն ստորադասվում են ավելի մեծ ռազմա-քաղաքական շահերին, որ ունի Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանն այսօր այդ շահերի շրջանակում սկսել է նոր սիրախաղ Ադրբեջանի հետ: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ այսօր ՀԱՊԿ-ում տեղի ունենալիքը կամ կլինի այս սիրախաղի շրջանակում Ադրբեջանին ՌԴ պատճառած հաճելի պահերից մեկը, կամ էլ ընդամենը Հայաստանի միջոցով ՌԴ-ն կփորձի ուղղակի սրել խանդը Բաքվի մոտ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ