08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիացի աղջնակին փրկող երիտասարդի լուսանկարն արժանացել է գլխավոր մրցանակի

The Indipendant  թերթի  առաջին էջում տեղ գտած եւ սիրիական պատերազմի դեմքը ներկայացնող լուսանկարը Փարիզում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ  ստացել է Fujairah Photography Award  մրցանակը, գրում է arevelk.am-ը:

Լուսանկարի հեղինակը   23-ամյա պատերազմական լրագրող Բարրա Էլ Հալաբն է, ով բազմաթիվ լուսանկարներ ունի Սիրիայի պատերազմից: Ժյուրիի ուշադրությունը գրաված լուսանկարը, որում երիտասարդ տղան փորձում է փրկել վիրավոր աղջկա կյանքը,  նա արել է Հալեպի ամենավտանգված շրջաններից մեկում, ուր ամեն օր տասնյակ երեխաներ են զոհվում կամ վիրավորվում:

Լուսանկարիչն ասել է, որ երեխաները Սիրիայի պատերազմի ամենամեծ տուժողներն են, եւ իր նպատակը աշխարհի ուշադրությունն այդ փաստի  վրա հրավիրելն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ