08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բոլոր ներկայացված պնդումները անհիմն էին և մտացածին: Հ. Նաղդալյան

Ինչպե՞ս կբնութագրեք ԱԺ 8-երորդ նստաշրջանի մեկնարկը, որի օրակարգում քննարկման գլխավոր և հիմնական թեման Սահմանադրական բարեփոխումներն էին , ինչը, համաձայնեք, սկսվեց, ինչպես և սպասվում էր, բավական բուռն ընթացքով:

– Մասնատված ,  իրենք իրենց լուսանք գցած քաղաքական ուժերի և միայնակ մնացած անհատների հուսահատ փորձեր,  ձեռքերը փրփուրներին գցելով,  բացարձակ չեղած տեղում  ինչ-որ երևութական՝  իբրև ,,բացահայտումներ,, անող ելույթներ, որոնք բացի ժպիտից , կարծես, արդեն ուրիշ արձագանք չեն առաջացնում : Բոլոր ներկայացված պնդումները անհիմն էին և մտացածին:

Շտապողականություն չկա, կա կարևորում , դրա համար էլ այսօր, քառօրյա նիստի առաջին օրը ՝ առաջին և կարևորագույն հարցն է օրակարգում:  Գործընթացը ընթանում է շուրջ 2 տարի՝ թե՛ հայեցակարգի և թե՛ ամբողջական տեքստի ընդլայնված և թափանցիկ քննարկումներով: Նախագիծը հրապարակվել է փուլ առ փուլ, մասերով՝ 1-7 գլուխներ և մնացածը՝ ցանկանալով օր առաջ հանրությանը տեղեկացնել  իրավական լուծումների մասին: Հանրության քննարկմանը հնարավորինս շուտ հասցնելու ցանկությունը ,,փնթիություն,, են անվանում, հետո հանրության նկատմամբ հարգանքից խոսում:

Հանձնաժողովի աշխատանքը Վենետիկի Հանձնաժողովի՝  ոլորտի անկասկած բոլորի կողմից ճանաչված խոշորագույն մասնագետների , և՛ եվրոպացի բազմաթիվ իրավաբան մասնագետների , և՛ քաղաքական գործիչների կողմից  ստացել է աննախադեպ բարձր գնահատականներ  մասնագիտական իմաստով, դրվատանքի խոսքեր և ողջունող կարծիքներ  մեր սահմանադրագետների  և նրանց կատարած բարձրորակ աշխատանքի նկատմամբ: Կարելի՞ է  արդյոք  նման  աշխատանքի հեղինակներին և հեղինակավոր մասնագետներին վիրավորել:

Ամբողջ համացանցով առցանց  ռեժիմով, հեռուստատեսությամբ , բազմաթիվ կայքերով չընդհատվող հեռարձակում է ընթանում, ամբողջ մամուլը լի է բազմաթիվ ՝ ամեն բառին, կետին , ստորակետին  վերաբերող  քննարկումներով, հրապարակումներով, հաղորդումներով, և այս ամենից հետո գալիս են ԱԺ  օրակարգի հաստատմանը  և ասում՝ գաղտնի գործելակերպ, դավադրություն: Արդա՛ր եղեք:

-Ընդդիմադիրների կողմից նաև մեղադրանք հնչեց , թե ինչու ՀՀ նախագահը չի եկել մայր օրենքի փոփոխությունները ներկայացնելու.

– Թող օրենքը կարդան և կիմանան՝ ինչու: Պատգամավորների համար կարևորագույն ՝ կանոնակարգ-օրենքը՝ հոդված 78.2-ում պարզորոշ սահմանում է, ընդամենը ընթերցել է պետք: Ճիշտն ասած, չեմ մտաբերում որևէ օրինակ, երբ  որևէ երկրում սահմանադրական բարեփոխումները  երկրի նախագահն է ներկայացնում խորհրդարանին:  Չէ՞ որ Սահմանադրություն ստեղծելը կարելի է բնորոշել հետևյալ կերպ՝ իրավական լուծումների հիմքի վրա քաղաքական որոշումների ամբողջական ընդունում:

Մի խոսքով՝ որևէ փաստարկված դատողություն չունեցող , անհիմն, ցուցադրական ելույթներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ