Ես անվճար եմ աշխատում. Վարդան Պողոսյան

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներն անվճար են աշխատում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն հարցին, թե վճարվու՞մ է ինքը կատարած աշխատանքի համար:
«Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի որևէ անդամ՝ այդ թվում նաև ես, որևէ վարձատրություն չի ստացել : Սահմանադրական հանձնաժողովը խորհրդատավական մարմին է, աշխատում է առանց վարձատրության՝ հասարակական հիմունքններով»- ասաց Վարդան Պողոսյանն ու շարունակեց, որ պետության բյուջեից որևէ լումա չի ծախսվել հանձնաժողովի աշխատանքների համար, իսկ գործուղումները եղել են դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված գումարների հաշվին:
«Հանրաքվեից հետո ես որևէ վարձատրություն չեմ ակնկալում»,- հակադարձեց Վարդան Պողոսյանը Արամ Մանուկյանի այն հարցին, թե հանրաքվեից հետո՞ է վճարվելու: