Զգուշացեք ձեր պահանջներից, մի օր կկատարվեն դրանք. Արմեն Ռուստամյանը՝ ընդդիմադիրներին
ՀՅԴ-ն համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ է բացելու մեր երկրի ընդհանուր զարգացման համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությւոունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացին:
«Այն փոխելու է իրեն սպառած, վարկաբեկած պետական կառավարման ձևը և քաղաքական, իրավական արժեքեները: Մենք այս համոզումն ունեցել ենք Հայաստանի անկախացումից ի վեր: Մենք վստահ ենք եղել 91-95 թվականից հաստատված սահամանադրա-օրենսդրական կարգը հակաժողովրդավարական էր և ունենալու էր այս ծանր հետևանքները»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ դժվար է հասկանալ նրանց, ովքեր հայտարարել և նպատակ են հետապնդել անցնել խորհրդարանական կառավարման համակարգին, համամասնական ընտրակարգին, կողմ են եղել ընդդիմության դերակատարումը մեծացնելուն, սակայն հիմա այս ամենին փաստացի դեմ են:
«Դեմ են այն պատճառով, որ նախաձեռնությունը գալիս է նախագահի կողմից՝ ոչ թե իրենց կողմից: Ուրեմն, ժամանակին կամ չեն հասկացել, թե ինչ են պահանջում կամ չեն ենթադրել, որ կարող է իրենց պահանջը բավարավի: Ուստի, պարոնայք, զգուշացեք ձեր պահանջներից և նպատակներից, որովհետև վտանգ կա, որ դրանք մի օր կկատարվեն»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը: