07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության ղեկավարին եւ անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերություններում: Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը քաղաքական երկխոսության զարգացման գործում: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Զդենեկ Շկրոմախի եւ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի էկոնոմիկայի, գյուղատնտեսության եւ տրանսպորտի հարցերի հանձնաժողովի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա միջխորհրդարանական կապերի զարգացման, փոխշահավետ համագործակցության ամրապնդման եւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման գործում:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Գալուստ Սահակյանին է փոխանցել Սենատի նախագահի ողջույնները: Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին՝ Զդենեկ Շկրոմախը նշել է, որ պատմական ընդհանրությունները հնարավորություն են տալիս զարգացնել հարաբերություններն ու բազամակողմ համագործակցությունն ապագայում: Սենատի փոխնախագահի խոսքով՝ միջպետական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ Չեխիան նպատակ ունի զարգացնել արդյունաբերական հարաբերությունները Հայաստանի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ