30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը. Մարգարիտ Եսայան

Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ-ի հայտարարությունների ժամանակ սահամանդրական փոփոխություններին դեմ արտահայտված պատգամավորներին հորդորեց բացասական լիցքերը թողնել դրսում:

«Եկեք մասնակցեք քննարկումներին, ասեք՝ ինչին եք կողմ, ինչին եք դեմ: Այնպիսի տպավորություն  ստացա, որ այսօրվա գործող Սահմանադրությամբ  «դեմ»  քաղաքական ուժերը հիացած են և այստեղ հռետորիկ հարցեր են տալիս՝  արդյո՞ք գործող Սահմանադրությունն է խանգարում և թվարկում են խնդիրներ»,- ասաց  Մարգարիտ Եսայանն ու անդրադարձավ այն հարցադրումներին, թե արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների տակ դրված չէ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարացման ծրագիրը.

«Իսկ ինչու՞ չի կարող, ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը: Մի հատ նայեք  կենսագրությունը: Ղարաբաղից սկսած՝ Հայաստանով վերջացրած: Մի թե այդպիսի հարուստ կենսագրություն ունեցող քաղաքական գործիչը գնա նստի իրենց տանը»,- հայտարարեց Մարգարիտ Եսայանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ