12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ղեկավարները այսօր Դուշանբեում կայացած գագաթնաժողովի արդյունքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես, ասված Է, որ ՀԱՊԿ-ի երկրներն անթույլատրելի են համարում ՄԱԿ-ի շրջանցմամբ կիրառվող պատժամիջոցները, գրում է Tass.ru-ն:

«Անթույլատրելի ենք համարում նոր բաժանիչ գծերի ու փակ սահմանների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ կիրառվող պատժամիջոցների պահպանումն ու հայտնվելը: ՀԱՊԿ-ի երկրները հանդես են գալիս համաշխարհային քաղաքականության միավորիչ օրակարգի օգտին: Մենք՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարներս, ակտիվորեն հանդես ենք գալիս սպառազինությունների մրցավազքի կանխման օգտին: Գտնում ենք, որ առանձին պետությունների կամ պետությունների խմբերի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգերի միակողմանի ու անսահմանափակ ընդլայնումը վնաս կհասցնի միջազգային անվտանգությանն ու կապակայունացնի աշխարհի իրադրությունը»,-նշված Է փաստաթղթում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ