05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Քարաթափման հետևանքներն ամբողջովին վերացվել են

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ  Դիլիջանի թունելից դեպի Դիլիջան քաղաք տանող միջպետական ավտոճանապարհի (Մ4) 87-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքները ժամը 17:00-ի դրությամբ ամբողջովին վերացվել են: «Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության շինարարները խոշոր քարերը նախ մանրացրել, ապա մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Դանակով հարվածել է

Մայիսի 12-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Պարզվել է, որ Երևանի Միքայելյան փողոցի թիվ 28 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել է 1996 թ. ծնված Արթուր […]

Դավութօղլուն և Չավուշօղլուն դատապարտել են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի Անթալիա քաղաքի «Suse» հյուրանոցում մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի`Չավուշօղլուն, խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, քննադատել է Ռուսաստանի գործողությունները Ղրիմում, ինչպես  նաև Վրաստանում` ակնարկելով 2008թ.տեղի ունեցած ռուս-վրացական 5 օրյա պատերազմը: Չավուշօղլուն ընդգծել է, որ  չնայած 1989թ. […]

Հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու

Կեսգիշերն անց էր, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ ստացվեց, որ Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 10 շենքի բակում 2 երիտասարդ պառկած են գետին և վատ են զգում: Քիչ անց հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «ինտոքսիկացիա անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ նշված շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել Հովհաննես Մ.-ն, փոքր ավելի ուշ՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ՝ […]

Ստեղծվում է հայ-ռուսական համալսարան

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը կնպաստի գիտության, մշակույթի և կրթության բնագավառներում երկու կողմերի նպատակային ծրագրերի իրականացմանը՝ դրանց մասնակցելու հավասար հնարավորություն ապահովելով ՀՀ և ՌԴ քաղաքացի համալսարանի ուսումնառուների համար: Համաձայնագրի ստորագրումը պետք է նպաստի մարդասիրական ոլորտում երկու […]

ՕԵԿ-ը նիստ է արել ու որոշել

Երեկ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է ինչպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող, այնպես էլ կուսակցության կազմակերպական խնդիրներին վերաբերող հարցեր: Քաղխորհուրդը կուսակցության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հաստատել է Թելման Արամյանին, իսկ գլխավոր քարտուղարի տեղակալ պաշտոնում՝ Աշոտ Հովակիմյանին: Հաջորդիվ, քաղխորհրդի անդամներին […]

Ընդունել ի գիտություն

ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին, ՀՀ մարզպետներին և ՀՀ համայնքների ղեկավարներին պարտավորեցրել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2014թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը 2014թ. իրականացրել և ամփոփել է 47 ստուգում և 1 ուսումնասիրություն: Արձանագրվել է, […]

Լիպարիտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել

Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից, քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանը 2015 թ. մայիսի 14-ից հացադուլ է հայտարարել, տեղեկացնում է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը: Քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանն այդ քայլով իր բողոքն է հայտնում քաղաքական շարժառիթներով Հիմնադիր խորհրդարանի անդամների և աջակիցների նկատմամբ զանգվածային հետապնդումների և Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների գործով Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը […]

Գիշերային վիճաբանություն և վնասվածքներ՝ Երևանի Արտաշիսյան փողոցում

Գիշերը, ժամը 01.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Արտաշիսյան փողոցից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գառնիկ Հ.-ին և 1984 թ. ծնված Գոռ Վ.-ին:Վերջիններիս ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է շտապօգնության խումբ, որը նրանց տեղափոխել է հիվանդանոց: Մեկնած օպերատիվ խմբին Գոռ Վ.-ն հաղորդում է տվել, որ նշված […]

Կանադայի Սենատը վերահաստատել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Նախօրեին Կանադայի Սենատը վերահաստատել է 2002 թվականի հունիսին ընդունված բանաձևը, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է Horizon Weekly-ն: «Պաշտոնապես ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, Կանադան հավատարիմ է մնում իր սկզբունքներին»,- ասել է  սենատոր Թանհ Նաի Նգոն` նշելով, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց այս ոճրագործությունը մնում է անպատասխան, «քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել այն»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ