05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Սլովակիա

Մայիսի 15-ին Բրատիսլավայում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սլովակիա։

Հզոր է

Մայիսի 13-ին Մեծամորում, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ: Զորավարժության սցենարով նախատեսված էր հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման և վնասազերծման հատուկ գործողությունը: Վարժանքին մասնակցում էին ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ և ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության […]

Բուռն քննարկումներից հետո` Բելառուսն անդամակցեց Բոլոնյայի գործընթացին

Բոլոնյայի գագաթաժողովին քննարկվեց Բելառուսի անդամակցությանը Բոլոնյայի գործընթացին: Հոլանդիայի պատվիրակության ներկայացուցիչը նշեց, որ հստակ չէ, թե Բելառուսը ինչ պարտականություններ է ուզում ստանձնել` Բոլոնյայի գործընթացին անդամագրվելով.»Ուստի` առաջարկում եմ ժամանակավոր հետաձգել Բելառուսի անդամակցությունը` մինչև Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչները այն ճանապարհային քարտեզը, որը մենք որդեգրել ենք, հստակ ներկայացնեն մեզ»: Նորվեգիայի, Շվեդիայի, Իսրայելի պատվիրակության ներկայացուցիչները նշեցին, որ աջակցում են Բելառուսի անդամակցությանը: […]

Բացառիկ է

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից  շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում  20 երկիր ներկայացված է  նախարարների մակարդակով:ԵԿԲՏ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի մասնակիցներին ողջունել է  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման հանդիսավոր […]

Սիլիկոնյան հովտի փոխարեն՝ Հայաստան-Թուրքիա Արարատյան հովիտ /վիդեո/

«Մեդիա կենտրոն», մայիսի 13, 2015 թ.: Հայաստան-Թուրքիա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները կամրջող նախագծերը, որոնց շրջանակներում երկու երկրների սկսնակ ձեռներեցների 5 թիմ ակտիվ համագործակցեցին և աշխատեցին միասին, մոտեցան ավարտին: Նախագծերի ամփոփումն ազդարարվեց ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսով և մրցանակաբաշխությամբ:   Ասուլիսի բանախոսներն էին «Հանրային լրագրության ակումբի» (ՀԼԱ) նախագահ Սեդա Մուրադյանը, ՀԼԱ Հայաստան-Թուրքիա նախագծերի ղեկավար Էսթեր Հակոբյանը, Թուրքիայի […]

Նշանակում նախարարությունում

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացվեց Արտակ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար: Նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ Արտակ Գրիգորյանը վերջին հինգ տարիներին զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնն ու քաջատեղյակ է բոլոր խնդիրներին:

Երկրորդ անգամ «բամփեցին»

«Որովհետև համապատասխան հնարավորություններ ու համապատասխան ուժ չունեն, որ պայքարեն: Ընդդիմություն լինելու համար Հայաստանում առաջին հերթին ֆինանսներ պետք է ունենան և բավական ջանքեր պետք է գործադրվի հասարակություն հավաքելու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտվող քաղաքական ուժերը հրապարակներում պայքար չեն տանում: Նա նշեց, որ ընդդիմություն լինել չի նշանակում […]

Երկու օր նստացույց կանեն

Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվել են Նաիրիտի մի խումբ նախկին աշխատակիցներ: Նրանց պահանջը նույնն է` վճարել իրենց աշխատավարձերը: Լրագրողների հետ զրույցում նաիրիտցիները նշեցին, որ մեկ ժամ էլ սպասելու են, եւ եթե որեւէ մեկը խելամիտ որոշմամբ իրենց չմոտենա, ապա 13.00-ից նստացույցի են դիմելու: «Առնվազն երկու օր նստացույց ենք անելու»,- ասացին նրանք:

Փոխել համընդհանուր պատկերացումները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի բացմանը: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության անունից ողջունելու ձեզ Եվրոպական կրթական տարածքի […]

Ռուս-հայկական համալսարանի վերաբերյալ

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին Հայաստանի հետ համաձայնագրին, ասվում է ՌԴ կառավարության կայքում: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի մարդասիրական ոլորտում երկու երկրների կապերի խորացմանը, ռուսական կրթական ծառայությունների արտահանման հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանը, գրում է РИА Новости–ն: Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ