25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Փաստաբանին դաժանաբար սպանել են քրոջ աղջկա համար. «Ժամանակ»

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործի դատական քննությունը: Սպանությունը կատարվել էր մոտ 3 տարի առաջ՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին: Դատական քննության ավարտական փուլում ամբաստանյալի տեղում երկուսն էին՝ 35-ամյա Արտակ Վերանյանը և 33-ամյա Սամվել Դիլոյանը: Մինչ այդ՝ գործով մեղադրողները հրաժարվել էին այս գործով երրորդ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքներից՝ […]

Ոստինակապետը թաքցնո՞ւմ է. Ժողովուրդ

Քաջարանի հիվանդանոցում հիվանդների հեպատիտ C-ով վարակվելու գործով անցնող «Քաջարանի բ/կ» ՓԲԸ-ի նախ­կին տնօրեն Վարդան Ավագյանը փա­խուստի մեջ է, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հիշեցնենք, Ավագյանին և 4 անձանց ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել՝ մարդկանց առողջության ծանր վնաս պատճառելու հիմքով։ Պարզվում է՝ Վար­դան Ավագյանը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնի պետ Վախթանգ Ավագյանի եղբայրն է։ […]

Ախ Քիմ, Քիմ… «Հրապարակ»

Լևոն Մարտիրոսյանը տարակուսած է, որ օրեր շարունակ ինքն ուղեկցում էր Յուրի Ջորկաեֆին, սակայն Հայաստանում որևէ մեկը չնկատեց դա, իսկ, ահա, 1-2 ժամ Քիմ Քարդաշյաևի հետ ընթրեց՝ «մինչև հիմա չեն մոռանում, չեն մոռանում անգամ, որ նա հղիացել է Հայաստանում»։ Մի «խամեմատեք»։ «Ինչու։ Մենք, չգիտեմ, երբևէ էլի կունենանք Ջորկաեֆի նման աշխարհի չեմպիոն ֆուտբոլիստ, նա եկել էր Հայաստան, […]

Ծառուկյանը փակում է բիզնեսը. Հայկական Ժամանակ

Հայ-բելաոուսական «ԱրԲե» առևտրի կենտրոնի Պարոնյան փողոցի մասնաճյուղը փակվել է։ Էլիտար շենքի առաջին հարկում գտնվող տա­րածքի սեփականատերերը այժմ նոր վարձակալներ է փնտրում։ Սա Գագիկ Ծաոուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» բիզնեսն է բելառուսական «ԲելԳոսՊիշչեպրոմ» կոնցեռնի հետ համատեղ։ Հայ-բելառուսական աոևտրի կենտրոնը Գագիկ Ծաոակյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական և բիզնես կապե­րի արդյունքում է ստեղծվել։ Իսկ Պարոնյան մասնաճյուղը բացվել […]

Ոչ ոք չպետք է հիանա ոչ մեկով և ոչնչով, բայց միայն Քրիստոսով. Լեոնարդո դա Վինչի

«Հիսուս Քրիստոսն ասում է. «Քննեցեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ Ինձ համար վկայում են »: Այո՛, ես սիրում եմ քննել-ուսումնասիրել Աստվածաշունչը, ինչպես նաև սիրում եմ քննել-ուսումնասիրել բնությունը, բնական երևույթները: Ինձ մեծ հաճույք է պատճառում Աստծո մեծագույն արարչություն մարդուն ուսումնասիրելը»: Երբ Լեոնարդոն աշխատում էր իր «Խորհրդավոր ընթրիք» […]

Կրթության նվազագույն ի՞նչ շեմ կգործի նոր Սահմանադրությամբ

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ արել է 20 առաջարկ, որոնցից մոտ 10-ը ընդունվել են և տեղ գտել նոր Սահմանադրության ընդունված փաթեթում: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց, որ գործող Սահմանադրության հոդված 30-ի համաձայն՝ օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ, իսկ ահա Սահմանադրության նախնական նախագծի հոդված 37-ն ասվում էր, որ պարտադիր […]

Նոր նշանակում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, նշանակվել է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն:

Ե՞րբ սկսել քարոզչությունը

«Հանրաքվեի» մասին օրենքի հոդված 20-ի 3-րդ կետի համաձայն` քարոզչությունը սկսվում է հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից և ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ: Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Սահմանադրության հանրաքվեն դեկտեմբերի 6-ին անցկացնելու վերաբերյալ: Ստացվում է, որ երեկվանից մեկնարկել է Սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը: «Հանրաքվեի» մասին օրենքի հոդված 20-ի 8-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ