10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ժողովուրդ-իշխանություն կապը կամրապնդվի

«Պառլամենտական կառավարման համակարգը մեր երկրին հնարավորություն է տալու ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու»,- այսօր՝ հոկտեմբերի 21-ին  լրագրողների հետ հանդիպմանը՝ նշեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Մկրտիչ Մինասյանը:

Պատգամավորի  խոսքով` Հայաստանը կիսանախագահական կառավարում ունի և, ժողովուրդը դժգոհում է, որ միայն մեկ անձնավորություն է որոշումներ կայացնողը:

«Խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս կոլեգիալ որոշումներ ընդունել»,- նշեց  Մինասյանը:

Նա անդրադարձավ նաև կոալիցիոն համակարգին: «ՀՀԿ-ն առանց կոալիցիայի էլ ունի համապատասխան քանակի ձայն: Եթե մարդիկ կոալիցիայից դուրս են գալիս, իրենց գործն է»,- նշեց Մինասյանը` հավելելով. «Չափազանց կարևոր է կուսակցությունների դերը: Նախագահական կառավարման համակարգը մեր երկրում գործել է, և մենք տեսել ենք, որ կան բազմաթիվ բացթողումներ և թերություններ: Յուրաքանչյուր օղակ կունենա իր գործառույթները: Այս պարագայում` ոչ միայն կուսակցություններն են ուժեղանալու, այլ նաև ժողովուրդ-իշխանություն կապն է ավելի ամրապնդվելու»:

Մինասյանը նշեց նաև, որ կուսակցությունները, իրենց շահերից ելնելով, առավել մեծ ցանկություն ունեն այնպիսի մարդիկ ընդգրկել իրենց ցուցակներում, ովքեր որակյալ, քաղաքագիտական առումով կայացած մարդիկ են:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ