29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ. Մեդվեդեւ

Մոսկվայում նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն: Դմիտրի Մեդվեդևը հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: «Մենք ուշադրությամբ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, քանի որ դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մոտ պետություն, և մենք, […]

Հայաստանի դեպքում փոխշահավետ ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ուֆայում կայացած գագաթնաժողովում Պետությունների և կառավարությունների հարգելի՛ ղեկավարներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ այս գագաթնաժողովի […]

Քոչարյանի մեծագույն սխալը. Ժամանակ

«Ժամանակի» տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցության ստեղծման մասին: Կուսակցությունը կոչված է լինելու քաղաքական դաշտում փոխարինելու «Բարգավաճ Հայաստանին», փոխարինելու նախ այն իմաստով, որ այս կուսակցությունը պետք է այսուհետ զբաղվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգով և նրա համար քաղաքական դաշտում տեղ ազատելով: 2006թ. ստեղծված «Բարգավաճ Հայաստան» […]

Իմ կինն է ինձ սիրում. Արմեն Երիցյան. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն օրեր առաջ ՏԿԱԻՆ Երիցյանին հարցրել է. –Պարոն Երիցյան, ասում են` Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Ձե՛զ տեսնել ապագա ՆԳ նախարարի աթոռին, որպես սուպերնախարար, ի հեճուկս իր «ոխերիմ բարեկամներ» Վլադիմիր Գասպարյանի և Գագիկ Խաչատրյանի: Այո՞:-Ո՜չ:-Իսկ ինչո՞ւ` ոչ:-Որովհետև ես չեմ ուզում… Երբ կլինի, էդ ժամանակ էլ կխոսենք: -Ախր «իմ վարչապետը» ցանկանալով է ցանկանում դա:-ՈՒրեմն` ես նշանակվել […]

Սուրիկ Խաչատրյանը պաշտպանության հատուկ միջոցներ է ձեռնարկել. Ժողովուրդ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձից հետո պաշտպանության հատուկ միջոցներ է ձեռնարկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը վերջերս նոր` զրահապատ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այն հանգամանքը, որ Սյունիքի մարզպետը սկսել է մտահոգվել իր անվտանգության համար, ինքնին ուշագրավ է: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Ես ոչ մի տեղ գնալուց, ոչ մի տեղ գալուց ոչ մի բան չեմ համբուրում. Կոստանյան. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Ինչպե՞ս են Ձեր հարաբերություններն Աղվան Հովսեփյանի հետ, օրերս նրան պարգևատրեցիք, հարցրինք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: «Պարոն Հովսեփյանի հետ մեր հարաբերությունները միշտ եղել են աշխատանքային, երկկողմանի կառուցողական, և այն, որ ես պարգևատրեցի նախկին դատախազին, հավաստիացումն էր, որ Աղվան Հովսեփյանն այս համակարգում բավականին լուրջ աշխատանք է կատարել, ինչը գնահատելի է թե իմ, թե […]

Գեներալ Մանվելը նախագահին հրավիրելու է իր ծննդյան քեֆին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Հուլիսի 14-ին Մանվել Գրիգորյանը դառնում է 59 տարեկան: Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է, հարցրինք նրան: «Կհրավիրեմ»: Դուք իր ծնունդը շնորհավորե՞լ եք: «Ինքը ծնունդ չի արել, բայց շնորհավորել եմ»: Իսկ էլէներգիայի թանկացմանն ինչպե՞ս եք վերաբերվում: «Ըտենց մի հատ հայ կա՞, որ ուզում ա թանկացվի»: Քաղաքական պայքարի կողմնակի՞ց եք: «Քաղաքական պայքարի կողմնակից չեմ, արդարության կողմնակից […]

Ամոթահար ոստիկանապետը. Ժամանակ

Դավիթ Սանասարյանը, ով օրեր շարունակ հացադուլ էր անում Ազատության հրապարակում, «Ժամանակին» ասել է, որ ոստիկաններն ու թաղային հեղինակությունները տարբեր միջոցներով սպառնում են ցուցարարներին: Երևանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանից թերթը հետաքրրքվել է, թե ինչպես են արձագանքելու Սանասարյանի այս հայտարարությանը:  «Ես գտնում եմ, որ նման հայտարարությունն անհեթեթություն է, կարծում եմ՝ նախ թաղային հեղինակություն ասվածն այսօր ընդհանրապես երկրում և […]

Քոչարյանը, Աբրահամյանն ու Բաղդասարյանը. ձևավորվում է նոր եռյակ. Իրավունք

«Իրավունքը» գրում է. Սահմանադրական բարեփոխումները գնալով ակտուալ են դառնում: Հայտնի է, որ հայաստանյան պատվիրակությունը հուլիսի 1-2 ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ գտնվում են Վենետիկում եւ ակտիվ քննարկումներ են կատարում բարեփոխումների վերաբերյալ: Այս փաստը, իհարկե հանգիստ չի տալիս քաղաքական որոշ հատվածին, որի արդյունքում կարծես ձեւավորվում են նոր օղակներ: Վերջին շրջանում նկատելի է դառնում ՌԴ-ում հայերի միության […]

Կառավարությունում հովհարային անջատումներ են. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Կառավարության 3-րդ մասնաշենքում, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ, պարզվում է, վերջին օրերին պարբերաբար հովհարային անջատումներ են լինում: Սույն շենքում երեկ փակցված էր այդ անջատումների գրաֆիկը: Մեզ հետ զրույցում քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը հաստատեց, որ արդեն մի որոշ ժամանակ է (վերջին օրերին) լինում են նման անջատումներ:  – Տիկին Եսայան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված