30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի

Հուլիսի 9-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա երիտասարդ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը, 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նրան եւ իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ռուսաստանում 17 եւ 18 տարեկան աղջիկների են խեղդել

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի բնակարաններից մեկում իրավապահները 17 եւ 18 տարեկան աղջիկների դիեր են հայտնաբերել` բռնության հետքերով: Աղջիկները եղել են մարզից, այստեղ ապրել են վարձակալական հիմունքներով: Նրանց ընկերները մի քնաի օր զանգահարել են նրանց, սակայն չեն կարողացել կապ հաստատել, ինչից հետո դիմել են իրավապահների օգնությանը: Փորձաքննությունը ցույց է տվել, որ աղջիկները մահացած են մնացել մի քանի […]

Մարդկանց հարստահարելու հերթական հնարքներից մեկը

Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը մարդկանց հարստահարելու հերթական հնարքներից մեկն է: Այս ոլորտը պետք է կարգավորվի օրենքի ուժով: Հիշեցնում եմ` իմ ելույթից հետո ոչ մի բան չի փոխվել այս ոլորտում վարվող քաղաքականության մեջ։ Ելույթումս նշված նախագիծը արդեն պատրաստ է: Գրեթե բոլոր խմբակցություններից պատգամավորներ են մոտեցել ինձ և հայտնել իրենց աջակցությունը։ Աշնանային նստաշրջանին ընդառաջ նախագիծը կդրվի […]

Երբեմն մեր թշնամին աղմկում է, իսկ Աստված լուռ է

 Նույնիսկ դժվար պահերին Աստված հավատարիմ է։ Երբեմն իրավիճակները կարող են թվալ անիմաստ, շփոթեցնող և վախեցնող։ Երբեմն մեր վախը կարող է լինել հսկա, իսկ հավատը՝ փոքրիկ, թշնամիները՝ մոտիկ, իսկ ընկերները՝ հեռու։ Երբեմն մեր բեռը թվում է անտանելի, իսկ մեր ցավը՝ անվերջանալի։ Երբեմն մեր աղոթքները դատարկ են, իսկ աղմուկը՝ բարձր։ Երբեմն մեր թշնամին աղմկում է, իսկ Աստված […]

Բաղրամյանի պայքարողը նորից ոտքի կկանգնի ու թույլ չի տա /վիդեո/

Երգահան Վահան Արծրունին վստահ է՝ եթե նույնիսկ ՀԷՑ-ում կատարվելիք աւոդիտը ցույց տա, որ էլեկտրաէներգիայի թանկացում պետք է լինի, ապա պայքարող, նստացույց անող քաղաքացիները կրկին ոտքի կկանգնեն ու դա թույլ չեն տա: «Չեմ ուզում ես վճարել այդ յոթ դրամը, չեմ վճարի: Դու առաջարկում ես աուդիտի ճանապարհով քննարկել, ես համաձայն եմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արծրունին: 

Հրդեհ` «Արզնի» առողջարանային համալիրի մոտակայքում

Հուլիսի 9-10-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կաշեգործների փողոցում գտնվող չգործող մանկապարտեզի մոտակայքում` 7000 քմ խոտածածկ տարածք, Նորագյուղ թաղամասի այգիներում` 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Վառոյի ձորակ» կոչվող տարածքում` 8 հա, էջմիածին -Ծաղկունք 1-ին կմ-ում այրվել է 1500 քմ, Կոտայքի մարզի […]

Արյան նոր անալիզը ցույց է տալիս` որքան կապրի մարդը

Լոնդոնի Թագավորական քոլեջի ուսումնասիրողները յուրօրինակ աշխատանք են կատարել: Դա արյան նոր թեստ է, որով գուցե հնարավոր լինի պարզել` որքան երկար կապրի մարդը եւ ինչ հիվանդություններ ձեռք կբերի, գրում է “rg.ru”-ն: Բրիտանացի գիտանակնները հույս ունեն, որ իրենց նորագույն մեթոդիկայի շնորհիվ մեծ առաջընթաց կլինի բժշկության ասպարեզում: Այս թեստի շնորհիվ նույնիսկ մարդու նոր ծնված ժամանակ  հնարավոր կլինի պարզել` […]

«Որքան շատ են տուգանում, այնքան շատ են խախտում»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. 2012 թվականից մինչեւ օրս ՀՀ յուրաքանչյուր վարորդ արագաչափերի եւ տեսախցիկների տվյալների հիման վրա կազմված արձանագրություններով վճարել է միջինը 70 հազար դրամ: Հայաստանում չկա ոչ մի վարորդ, որ արագաչափերի եւ տեսախցիկների կողմից չի տուգանվել՝ առնվազն մի քանի անգամ (միջինը յոթ անգամ): Բոլոր նրանք, ովքեր նորմալ են […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի   13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91, 92, 93, 94, 95, 119, 120, 121, 129-140 շենքերի, Րաֆֆու 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 45, 47, 49, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված