07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երկսակագնային հաշվիչների առեղծվածը

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը կարծում է, որ երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե քաղաքացիներն իրեն դիմել են բողոքով, որ երկսակագնային հաշվիչներում շեղումներ են նկատում:

Չիլինգարյանը վստահեցրեց, որ դիտարկումները ցույց են տվել, որ շեղումները մասսայական բնույթ  են կրում: Այդ հարցով նա դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, խնդրելով մոնիտորինգ անցկացնել, պարզաբանել, թե այդ ինչ շեղումներ են:

«Սպառողը մտածելով, թե արդեն գիշերային սակագնով է վճարելու, սկսում է գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի հետ կապված գործերը պլանավորել, սակայն, իրականում խաբվում է: Խորհուրդ եմ տալիս հետևել երկսակագնային հաշվիչներին, նայել ժամերին, խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմել Էլեկտրական ցանցերին, պահանջելով ստուգում իրականացնել»,- հայտարարեց բանախոսը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ