16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պարադոքս

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները մշտապես բողոքում են հարկերի չափից և նշում, թե դրանք մեծ խոչընդոտ են իրենց բիզնեսի զարգացմանը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագետ Արթուր Առաքելյանը Henaran.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ուսումնասիրությունները պարզել են, որ իրականում խնդիրը հարկի չափը չէ, այլ փոքր շրջանառությունը:

«Օրինակ եթե ՓՄՁ-ն փաստաթղթով գնում է  100 դրամանոց գրիչ, ապա շրջանառության հարկը կազմում է 1 դրամ, իսկ առանց փաստաթղթի` 5 դրամ: Որպեսզի վճարի թե՛ աշխատավարձ, թե՛ հոգա այլ ծախսեր, տվյալ տնտեսվարողը պետք է վաճառի օրինակ` հազար գրիչ, սակայն չի կարողանում այդքան վաճառել, այլ վաճառում է օրինակ 100 գրիչ, որի շահույթը քիչ է, դրա համար էլ բողոքում է հարկերից»,- մանրամասնեց Առաքելյանը` հավելելով, որ Հայաստանում հատկապես ՓՄՁ-ի ներկայացուցիչների համար հարկերը ցածր են:

Տնտեսագետի խոսքով` ՓՄՁ-ների բողոքն արդարացված է միայն մի դեպքում, երբ խոշոր ներմուծողներից գնված ապրանքները ձեռք չեն բերվում փաստաթղթով: Խոսքն առավելապես վերաբերում է հագուստին, երբ ապրանքները գնում են կիլոգրամով, իսկ վաճառվում հատով: Իսկ, ահա, մթերային և շինանյութի խանութների դեպքում նման խնդիր չկա:

Ստացվում է, որ առևտրաշրջանառության փոքր ծավալների դեպքում նույնիսկ ցածր հարկերը դառնում են հարկային մեծ բեռ ՓՄՁ-ների համար` դառնալով պարադոքս:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ