16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սահմանադրությունը նման է փչացած ծաղիկներով ծաղկեփնջի

«Ասեմ, որ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը միայն գաղափարական տեսակետից է դեմ Սահմանադրական բարեփոխումներին: Շատ վտանգավոր դրույթներ կան այս Սահմանադրական բարեփոխումների մեջ: Սկսած նրանից, որ այդպես էլ չբացատրվեց, թե ինչու են 101 պատգամավոր առաջարկում»,-այսօր հրավիրված բանավեճի ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Մեզ հիմա ծաղկեփունջ են մատուցում, որի մեջ կա մի քանի հատ վարդ, շուշան բայց դրա հետ մեկտեղ  կան նաև փչացած ծաղիկներ»,-բացատրեց քաղաքական գործիչը:

Արամ Սարգսյանը կարծում է, որ «Հանրապետական» կուսակցության ներսում լուրջ բարդություններ են սպասվում: Նրա համար նաև անհասկանալի էր, նախագծում ամրագրված երեխայի կարծիքի ազատ արտահայտում սահմանումը և հարց է բարձրացնում, թե որ տարիքային խմբի երեխաներին է դա վերաբերում:

«Սահմանադրությունը պետք է հստակ գրի, թե որքան պետք է լինի պատգամավորների թիվը: Սահամանդրությունը ցավոք սրտում մեր կյանքում լուրջ դեր չի կատարել»,-ասաց նա  և նշեց, որ  իշխանությանը պետք է այս փոփոխությունը՝ իշխանությունը պահելու համար:

ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն  էլ նշեց , որ առնվազն 101 պատգամավորի թիվը անհասկանալի չէ, որովհետև նշված է, որ եթե ընտրական օրենսգիրքը նախատեսի երկրորդ փուլ, դա կենթադրի պատգամավորների թվի աճ:

Անդրադառնալով «ոչ» -ի կողմնակիցների այն դիրքորոշմանը, թե այս փոփոխությունները իշխանություններին պետք է վերաարտադրության համար Թորոսյանը  ասաց.«Իշխանության վերարատադրումը շատ ավելի պրակտիկ ու հեշտ է գործող Սահմանադրությամբ և օրինակ ունենք ՝ ռուսական տարբերակը: Այս իրավիճակում, երբ ՀՀ նախագահը հայտարարել է, որ որևէ պաշտոնի չի հավակնում և ընտրություննեը կուսակցությունների պայաքար է  դառնում, իշխանության վերարտադրության մասին խոսելը ավելորդ է»,-ասաց նա և նկատեց, որ միշտ էլ աշխարհում փոփոխություններ արվելիս, ընդդիմախոսները դա են մատնանշել:

Ըստ նրա՝ Սահմանադրական բարեփոխումները՝ վաղվա Հայաստանի առաջընթացի գրավականը կարող է դառնալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ