Սերժ Սարգսյանն առաջվանը չի լինի
«Սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ գտած այն դրույթը, որը վերաբերում է բանակի կառավարման համակարգին, անընդունելի է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը.
«Կառավարման համակարգի մեջ ամենակարևոր խնդիրը վերաբերում է կուսակցության ծրագրերին: Քաղաքագիտական առումով` քաղաքական կուսակցություններին ստիպել սուբյեկտ դառնալ, սխալ է»:
Կարապետյանի խոսքով` պատերազամական իրավիճակում գործողությունների կենտրոնացման խնդիր է գնում:
«Սահմանադրության համապատասխան հոդվածի այն կետը, որը վերաբերում է խաղաղ և պատերազմական իրավիճակներում կառավարումը ստանձնողներին, լուրջ խնդիր է առաջ բերում: Խաղաղ ժամանակ կառավարումը ստանձնում է ՊՆ-ն, իսկ պատերազմի ժամանակ`վարչապետը: Բանակը չի կարելի բաժանել խաղաղ և պատերազմական վիճակների»:
«Նոր ժամանակներ»-ի նախագահը հավաստեց, թե առհասարակ դեմ չէ Սահմանադրական բարեփոխումներին, այլ դեմ է այս նախագծին և գտնում է, որ ժամանակը ճիշտ չի ընտրված, քանի որ Հայաստանը պատերազմող երկիր է:
Կարապետյանի դիտարկմամբ `արտաքին դաշտում երկիրը ուժեղ է, եթե այն առաջնային մանդատ ունեցող մարդն է ներկայացնում. «Անքննարկելի է, որ մենք այդ մարդու քաղաքական ստատուսը իջեցնում ենք: Մենք լավ գիտենք, որ Հայաստանը չի ապրում Սահմանադրությամբ, Հայաստանը ապրում է չգրված օրենքներով, որոնց ցավոք սրտի դեռ հնարավոր չէ փոխել: Նոր կառավարումով`առաջնային մանդատ ունեցող անհատ չի լինելու: Ես հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու»: