01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

ՊՆ-ից փոխանցում են

 Ս.թ. հոկտեմբերի 27-ից  28-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է Եվրոպական բանակների հրամանատարների 23-րդ ամենամյա միջազգային համաժողովին. փոխանցում է ՊՆ լրատվական ծառայությունը: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբում հյուրընկալված միջոցառումը նպատակաուղղված էր արդիական սպառնալիքների ու մարտահրավերների շուրջ կարծիքների փոխանակմանը և դրանց դիմագրավելու շուրջ փոխըմբռնման և համագործակցության […]

Ջոլիին այսպիսին հաստատ չէիք տեսել /ֆոտո/

Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին լուսանկարվում է օրական հազար անգամ։ Նրան ամեն անկյունում պապարացիներ են սպասում, որոնք լուսանկարում են Ջոլիին ամեն օր։ Սակայն նրա ամուսինը՝ հանրահայտ դերասան Բրեդ Փիթը, կնոջը պարբերաբար լուսանկարում է եւ այժմ ցուցադրել է ողջ աշխարհին իր լուսանկարները։ Դրանցում Ջոլին այնպիսին է, ինչպիսին իրեն տեսնում է ամուսինը՝ բնական, հոգատար, գեղեցիկ․․․ Այսպիսին Ջոլիին դուք […]

Դատախազը վերացրել է անհիմն որոշումը

Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները  և միաժամանակ զերծ մնալով նախաքննական գաղտնիք հրապարակելուց՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին անհիմն որոշում: Այս մասին հայտնում է դատախազության լրատվական ծառայությունը: Հիշյալ որոշումը՝ նախաքննության նկատմամբ […]

Տևական ժամանակով ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված` հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի`  Վերին ջրաշեն և Մուշավան համայնքների, Նուբարաշեն վարչական շրջանի, Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի, Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող […]

Քաջերի համար․ բացվել է աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը /վիդեո/

Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը։ Այն զբոսաշրջիկները, որոնք կհաղթահարեն վախը, կարող են անցնել ապակե կամրջով, որը ձգվում է անդունդի վրայով։ Կամրջի երկարությունը 300 մետր է, բարձրությունը՝ 180 մետր։ Կամուրջն անվանում են «քաջերի կամուրջ»։

Հայաստանն ու Լիտվան ընդլայնում են հարկային համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ընդունել է Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ֆինանսների նախարարը, ողջունելով հյուրերին, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում կարևորել է հուսալի իրավապայմանագրային դաշտի առկայությունը. «Հուսով եմ, […]

Ֆեյսբուքի «գոսծիներին» տեսնելու մասին

Անկեղծ ասած արդեն հոգնել եմ այս թեմային անդրադառնալուն, բայց շատ նամակներ եմ ստանում ու Ֆեյսբուքում բազմաթիվ գրառումներ եմ տեսնում նվիրված Ֆեյսբուքի «գոսծիներին» տեսնելուն: Ուրեմն ժողովուրդ ջան, էս աշխարհում եթե կա էդպիսի մի մարդ, ով կկարողանա Ֆեյսբուքի «գոսծիներին» ցույց տվող ծրագիր կամ հավելված սարքել, ուրեմն էդ մարդը նվազագույնը աշխատում է Ֆեյսբուքում, իսկ առավելագույնը Մարկ Ցուկերբերգն է: […]

Ըստ գիտնականի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում անմահ հոգին

«Ես ուսումնասիրում եմ վարքի բարձրագույն նյարդային գործունեությունը և գիտեմ, որ ամբողջ մարդկային զգացմունքները՝ ուրախությունը, վիշտը, տխրությունը, բարկությունը, ատելությունը, սերը և մարդու մտքերը, մտածելու-խորհրդածելու ունակությունը, դրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ բջիջներով փոխկապակցված են մարդկային ուղեղի և նրա նյարդերի հետ: Երբ մարմինը դադարում է ապրել, այդ ժամանակ բոլոր այդ զգացմունքները և մարդու մտքերն ասես պոկվում են ուղեղի արդեն մեռած […]

Ախթալայի եկեղեցին՝ ռուս ակադեմիկոսի ներշնչման աղբյուր /Ֆոտո/

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու որմնանկարները բացառիկ են թե´ իրենց տեսքով, թե´ բովանդակային իմաստով և թե´ ծավալով (շուրջ՝ 900 ք/մ): Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» («РОСПИСИ МОНАСТЫРЯ АХТАЛА. История, иконография, мастера») հիմնարար աշխատությունն Ախթալայի եկեղեցու մասին է։ Գիրքը երեք մասից է բաղկացած և իր մեջ ներառում է վանքի որմնանկարների մասին ամփոփ տեղեկատվություն: […]

Բարդիները փոխարինվում են

Յուրաքանչյուր տարի աշնանային ծառատունկի նախօրեին մայրաքաղաքի վարչական շրջաններում գույքագրվում են չոր և տապալման վտանգ ներկայացնող ծառերը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Գույքագրման արդյունքները ներկայացվում են Երևանի քաղաքապետարան, որն էլ տալիս է համապատասխան եզրակացություն: Ըստ այդմ, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայում օրեր առաջ հատվել էին չորացած թվով 6 բարդիներ, որոնք, բացի չորացած լինելուց, ցանկացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ