14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հատուկ ծառայությունները բացահայտել են ռուսական A321 ինքնաթիռում ռումբ տեղադրողի անունը

Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները պարզել են ահաբեկիչների ինքնությունը, ովքեր մասնակցել են Եգիպտոսից Սանկտ-Պետերբուրգ թռչող ռուսական А321 ինքնաթիռի կործանմանը, հայտնում է LifeNews-ը։

Քննությունը պարզել է, որ պայթուցիկ սարքը ինքնաթիռում տեղադրել է Շարմ-էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցը, ով կարճ ժամանակ առաջ էր այնտեղ աշխատանքի տեղավորվել։ Պարզվել է նաեւ, որ ռումբը տեղադրվել է բեռնների հատվածում։ Այն ոչ թե պայուսակի մեջ է եղել, այլ փաթեթի մեջ։ Ահաբեկիչը ռումբը դրել է ինքնաթիռում, իսկ ինքը փախուստի դիմել։

Հիշեցնենք, որ A321-ի կործանման հետեւանքով 224 մարդ մահացավ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ