11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ռուսաստանում խոզագրիպի հետեւանքով զոհերի թիվը հասել է 107-ի

Ռուսաստանում մոլեգնում է խոզագրիպը՝ Н1N1 վարակը, որի հետեւանքով երեկվա տվյալներով արդեն 107 հոգի է մահացել։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվարցովան։ Նա նշել է, որ մահացածներից 4-ը հղի կանայք են, 8-ը՝ երեխաներ։

Նա ասել է նաեւ, որ մահացածները գրիպի դեմ պատվաստված չեն եղել եւ ուշ են դիմել բժշկի։ Նախարարն ասել է, որ իրավիճակը կսկսի բարելավվել միայն փետրվարի վերջին, առաջիկա շաբաթը կլինի վարակի գագաթնակետը։

ՌԴ-ում վարակի հետ կապված կարանտին է հայտարարված, փակվել են ուսումնական հաստատությունները, արգելվել հասարակական միջոցառումները։

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ