05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հնդկական կինոների հայ աստղը․Թուլիփ Ջոշի․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ Զաբել Հայկյանի եւ կտորեղենի վաճառական Կիշորե Ջոշիի դուստրերից է հնդկական ֆիլմերի հայտնի դերասանուհի  Թուլիփ Ջոշին։ Դերասանուհին ասել է, որ կրում է երկու մշակույթ` հայկական ու հնդկական: Թուլիփը հայտնի է «Իմ սիրելիի հարսանիքը», «Ազգ՝առանց կանանց», «Խաբեություն», «Հանրակացարան», «Զգուշացիր», «Իմ անունն է Սինգխ», «Կեցցե հաղթանակը» ֆիլմերերից և «Ավիաուղիներ» սերիալից։ Թուլիփ Ջոշին ծնվել է 1979թ.-ի […]

Նախագահը մասնակցել է Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում մասնակցել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ կայացած հանդիսավոր միջոցառմանը: Հոբելյանի կապակցությամբ տեղի է ունեցել հատուկ ծրարի մարման արարողություն: Դպրոցի 50-ամյակին նվիրված յուրահատուկ ֆիլատելիստական այդ արտադրանքի՝ հատուկ ծրարի վրա փակցված է 2006թ. թողարկված՝ դպրոցի հիմնադիր, […]

Ախոյանը գաղտնի է պահում

ԲՀԿ խմբակցության փաստացի անդամ Արագած Ախոյանը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին: Թեև տնտեսագետ չի, սակայն կարծում է, որ օրվա հնարավորությունների սահմաններում բյուջեն բավարար կարելի է համարել: Հարցրինք՝ ի՞նչ առաջարկություններ է արել : «Անձամբ ես առաջարկություններ չեմ արել, բայց մի քանի առաջարկություններ կան, որոնց կողմնակից եմ: Չեմ ուզում մանրամասնել, բայց առաջարկությունները վերաբերում են մշակութային ոլորտին»,- մեկնաբանեց պատգամավորը: […]

Ամբողջ բյուջեն էլ քիչ է

Անցյալ տարի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը հանդես էր եկել 2015 թվականի բյուջեի նախագծի կոշտ քննադատությամբ: Վերջինս առաջարկություններ էր ներկայացրել, երբ կառավարությունը ընդունել էր պատգամավորի առաջարկությունները, պատգամավորը կողմ էր քվեարկել բյուջեի նախագծին: Henaran.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այս տարի պատգամավորը պասիվ է և որևէ վերաբերմունք չի արտահայտում նախագծի վերաբերյալ: «Այս տարի ևս ներկայացրել եմ 30 առաջարկություններ, եթե […]

«Ոչ» են ասում տեղական իշխանիկներին

Ինչպիսի՞ն է մարդկանց տրամադրվածությունը հեռավոր մարզերում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ. Henaran.am-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, «Ոչ»-ի քարոզիչ Ազատ Արշակյանը: «Ժողովուրդը տրամադրված է բարեփոխումների: Ժողովուրդը շատ դժգոհ է իր վիճակից` «Հանրապետական» կուսակցության ֆեոդալական վերաբերմունքից: Տեսախցիկների մոտ բոլորը, գրեթե բոլորը, բացառությամբ մի քանի փառավոր բնակավայերրի (ես նույնիսկ վախենում եմ այդ բնակավայրերի անունները տալ) «այո»-ից են խոսում, բայց ընդհանուր առմամբ, […]

«Սդղի գյոլ»-ի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 6 անձի: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական քննությամբ հիմնավորվել  է, որ Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքները պատճառվել են […]

«Ինչպե՞ս է կինդ 55 տարի ապրում քեզ հետ … »

Henaran.am-ը ՀՀԿ-ական, «Այո»-ի ներկայացուցիչ Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց՝ ի՞նչ զվարճալի դիպվածներ են լինում  իրապատման շրջանակներում. «Վանաձորում հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Մինչև ուղիղ եթերի դուրս գալը զրուցում էի ամուսնական տարեց զույգի հետ, ովքեր ասում էին, թե ինչքան լավ բան է սահմանադրական բարեփոխումը և որ իրենք «այո»-ի կողմնակից են: Հենց տեսախցիկները մոտեցրին, պապիկը սկսեց դեմ խոսել: Ասում էր՝ «ոչ» է […]

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի ղեկավար Տանյա Ռակուշիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ այլ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությանը, ինչպես նաև «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» […]

Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Լավրովը չեղյալ է հայտարարել է իր այցը Թուրքիա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղարկել է իր այցը Թուրքիա: Թուրքական «haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` որպես այցի չեղարկման պատճառ առաջ է քաշվել թուրքական օդուժի կողմից թուրք-սիրիական սահմանի մոտ  ռուսական «SU 24» ռազմական ինքնաթիռի խոցման փաստը, գրում է Ermenihaber.am-ը: Նախատեսվում էր, որ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ  նախագահելու էին Ստամբուլ տեղի ունենալիք ռուս-թուրքական համագործակցության խորհրդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ