08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Եռաբլուրը թնդաց

Այսօր արդեն զինված ուժերի գնդապետ Արթուր Պողոսյանը Henaran.am-ի հետ կիսվեց պատմական այդ օրվա մանրամասներով. “ Թեկուզ և անցել են տասնյակ տարիներ, բայց հպարտության զգացողությունը չի լքում մեզ, ես զգում եմ, որ մենք ազգովի վեհ ենք, հզոր ենք ու եթե Աստված մի արասցե նորից թշնամին պատերազմական գործողություններ սկսի, մենք կրկին կդիմակայենք”:

Արթուր Պողոսյանը հիշում է, որ Սպիտակ Արջը մարտական գործողությունից ժամեր առաջ բարձր տրամադրություն ուներ , բոլորի հետ միասին երգում և ուրախանում էր. “… ասում էր, որ ես չեմ մեռնելու ես կենդանի կմնամ, և ով էլ որ մեռնի հոգ չէ` հայրենիքի համար է: Այդ օրը հրամանատարը արգելեց ազգային երգեր երգել, ասեց` եկեք երգենք սիրո երգեր, ընկերության երգեր: Ջոկատում երգիչ կար ” Բետոն Տիգրանը, հիմա օպերային թատրոնում է աշխատում` բարիտոն է … “: Մենք իրան ասում ենք Բետոն` բարիտոն:  Տիգրան Դավթյանը` նույն ինքը Բետոն Տիկոն  հիշեցրեց, որ ինքը գնդացրորդ է եղել, պատերազմից հետո միայն լրջորեն զբաղվում է երգարվեստով:

Henaran.am-ը խնդրանքով  “Խաչակիրները” սիրով երգեցին` երգը նվիրելով իրենց սիրելի հրամանատարին, ընկերոջը` Սպիտակ Արջին:

“Խաչակիրներ” ջոկատի հետ Henaran.am-ի զրույցի մանրամասները տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ