25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Քննչական կոմիտեն հորդորում է լրագրողներին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 27-ին ստացվել են նյութեր՝ 5-ամյա աղջիկ երեխային բռնաբարելու և 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ: Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի բնակիչ, ով 15 տարեկան է։

Նախաքննությունը շարունակվում է, և կատարվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Այլ մանրամասներ քրեական գործով հրապարակման ենթակա չեն։

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը (քրեական գործով անցնող տուժողները՝ մանկահասակ երեխաներ են, կասկածյալը՝ անչափահաս)՝ խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցներին՝ զերծ մնալ  տուժողներին նույնականացնող որևէ տվյալ՝ բնակության վայրը, տվյալ դեպքում նաև անվան սկզբնատառերը, ազգակցական կապերը հրապարակելուց։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ