29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Մեզ աշխատացնել չսովորեցնեք

Նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելը թույլատրող օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանին: Բիշարյանը վրդովված էր, քանի որ անընդունելի էր համարում Սահակյանի հիմնավորումները նախագծի վերաբերյալ: ՕԵԿ-ական պատգամավորը  վստահ էր, որ գործարկվել է երկակի ստանդարտ: Նա հարցրեց, թե ինչո՞ւ մինչև հանրաքվեի նշանակման օրը չեն նախատեսել հանրաքվեի ընթացքում վերահսկողական […]

Հայաստանը՝ նոր բիզնես սկսելու համար աշխարհի լավագույն վայրերից մեկը․ զեկույց

Համաշխարհային բանկը հրապարակել է «Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի և նպատակային արդյունավետության գնահատում» զեկույցը, որը ներկայացնում է այն երկրները, որոնք բարենպաստ են՝ նոր բիզնես սկսելու համար։ Հայաստանն ընդգրկվել է այդ երկրների մեջ՝  189 երկրներից 5-րդ հորիզոնականում է։ Լավագույն քառյակում են՝ Նոր Զելանդիան, Մակեդոնիան, Կանադան և Հոնգ Կոնգը:

Կարտոֆիլն արդեն արտահանվել է. Հրաչ Բերբերյան

«Այսօր արդեն առաջին 50 տոննա կարտոֆիլն է արտահանվել Վրաստան, և դեռ 15-ից 20 հազար տոննա էլ մոտ ապագայում կարտահանվի»- այս մասին «Հենարան» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը` մանրամասնելով, որ կարտոֆիլը հարևան երկիր 150 դրամով է արտահանվել: Բերբերյանը հայտնեց, որ սերմաթարմացման հետ կապված նոր ծրագիր ունեն. «Այս պահին […]

Ջուր չի լինի

Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռի 1-ից-13 եւ 15-ից-17 փողոցների, Ծարավաղբյուրի, Աղասու, Զաքյան փողոցների մասնավոր տնատիրությունների, Հասրաթյան փողոցի այգիների, Զ. Սարկավագի փողոցի մասնավոր տնատիրությունների, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, 2/21, 54/1, 54/2, 54/3, 54/4, 54/5, 54/6, 106/1, 106/12 […]

Ինչո՞ւ մամուլի հրապարակումները հիմք չեն ընդունվում. ԱԺ էթիկայի հանձնաժողովը նոր նախագահ ունի

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վահան Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում չցանկացավ գնահատական տալ հանձնաժողովի նախորդ նախագահի աշխատանքին: Ըստ նրա՝ հանձնաժողովի պասիվ աշխատանքը կարող է պայմանավորված լինել դիմումների քանակի պատճառով: Հիշեցնենք, նախկինում հանձնաժողովը նախագահում էր Արփինե Հովհաննիսյանը: «Վստահ եմ, որ հանձնաժողովը քննարկել է բոլոր այն դիմումները, որոնք համապատասխանել են կանոնակարգ օրենքի պահանջներին»,- ասաց պատգամավորը: Խոսելով իր գործունեության […]

Առանց արյունահեղության

«Ցանկացած իրադրության փոփոխություն արդեն իսկ հեղափոխություն է: Մարդկանց մեջ այնպիսի տպավորություն է, որ հեղափոխությունը պարտադիր պետք է լինի արյունահեղության տեսքով: Հեղափոխությունը պետք է ընկալել, որպես երևույթի փոփոխություն և առաջին հերթին հարկավոր է  փոփոխություն՝ մարդկանց ինքնագիտակցության մեջ, կամ ավելի կոնկրետ կամքի հստակություն է պետք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, ԱԻՄ վարչության անդամ Գագիկ Սարուխանյանը: Հիշեցնենք, […]

Դիակ է հայտնաբերվել

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 28-ին, ժամը 08.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել բնակչի դին: Այս մասին հայտնում […]

12 ժամ ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի`  Վերին ջրաշեն և Մուշավան թաղամասերի, Նուբարաշեն վարչական շրջանի, Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի, Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների: […]

Պետք չէ կապկել խորհրդարանական այլ երկրների.քաղաքագետ

« Սահմանադրական փոփոխությունները իրենց ծավալով  բերում են՝ հեղափոխություն վերևից»,-այսօր հրավիրված բանավեճի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Դավթյանը փաստեց, որ այն ինչ առաջարկվում է  քաղաքացիներին՝ դա պետք է ապահովի ժամանակակից պետություն, կառավարման արդյունավետ համակարգ, իրավունքի գերակայություն: Բանավաեճի մյուս մասնակիցը ՝ քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը նշեց, որի ինքը «Ոչ»-ի քարոզիչ չէ, սակայն չի կարող […]

Երկու քարաթափում` երկուսն էլ նույն հատվածում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 57-րդ կմ-ում հոկտեմբերի 27-ին` ժամը 20:20-ի սահմաններում, վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հողային պաստառի վերին շեպից տեղի է ունեցել քարաթափում` 40 խմ ծավալով: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Թումանյանի  ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Մաքրման աշխատանքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ