08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության պահուստային ֆոնդից  130 մլն   դրամ կհատկացվի  Տավուշի  մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար: Ըստ հիմնավորման՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: […]

Օպերային թատրոնն այլևս գլխավոր դիրիժոր չունի

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար  Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից, որը արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը: Այս մասին հայտնում է Ալ. Սպանդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային […]

Դուք իրանց հարցրեք և տեսեք, թե ինչ երջանիկ են. ՀՀԿ խոսնակը՝ ԲՀԿ-ի տրանսֆորմացիայից

Իշխող Հանրապօետականի խոսնակն անդրադարձել է փետրվարյան հայտնի քաղաքական անցքերին:  Լրագրողների դիտարկմանը, թե փետրվարին ԲՀԿ-ն թիմ ուներ, սակայն իշխանությունը կանգնեցրեց և սպառնաց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ Շարմազանովն այսպես է պատասխանել. «Բայց դուք իրանց հարցրեք և տեսեք, թե ինչ երջանիկ են, շատ նորմալ «այո» են ասում, ի՞նչ է եղել: ԲՀԿ-ն ունի իր կարծիքը, և մենք տեսանք, որ ԲՀԿ […]

Ես սովոր եմ, որ ինձ են միանում. Շարմազանով

«Ես սովոր եմ, որ ինձ են միանում,  ոչ թե ես եմ ուրիշներին միանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե պատաստվո՞ւմ է միանալ ՀԱԿ-ի կազմակերպած սահմանադրական հանրաքվեի արդյունքները վիճարկելու մասին ստորագրահավաքին: Շարմազանովն ասաց, թե իրենք արհամարհում են 824 հազար «այո»-ները, իսկ դա ժողովրդի կամքն է և պետք է հաշվի նստել ժողովրդի […]

«ԱՄՆ-ն լուրջ հավակնություններ ունի Հարավային Կովկասում»

«Սահմանային լարվածության թուլացման՝ երեք կետից բաղկացած առաջարկը հանրայինացնելուց առաջ բավական երկար պատրաստություններ են տարվել: Հիմա էլ քայլեր են ձեռնակրվում, էսկալացիայի թուլացման պետք է բերեն: Մյուս կողմից էսկալացիան լուրջ ոչնչի բերել չի կարող. այն միայն սահմանային լարվածություն կառաջացնի»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` մեկնաբանելով ԱՄՆ օրենսդիրներների առաջարկած նախագիծը: «Նոր ժամանակներ» […]

Ի՞նչ կտա առաջիկա հանդիպումը

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն, այսօր կառավարության նիստից հետո  ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:  Անդրադառնալով  դեկտեմբերի 19-ին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը փոխնախարարը նկատեց, որ եթե ինչ-որ արտառոց դեպք չլինի, հանդիպումը կկայանա: Լրագրողները փորձեցին պարզել, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այդ հանդիպումից. «Իմ գնահատականով միակ ակնկալիքն այն է, որ կարողանան վերջապես Ադրբեջանին իրական դաշտ […]

Անցած գիշեր դիվերսիայի 3 փորձ է արվել

Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք […]

Մեզ մղում եք վենդետայի. ցմահների հարազատները կտրեցին Հրայր Թովմասյանի ճանապարհը /վիդեո/

Այսօր կառավարության հերթական նիստից հետո հացադուլի մեջ գտնվող  ցմահ դատապարտյալների հարազատները կտրեցին արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի ճանապարհը: «Պարոն Թովմասյան, նախ այս նոր Սահմանադրության մեջ ի՞նչ կա ցմահների վերաբերյալ»,-առաջին հարցադրումը արեցին հարազատները: Հարցերը հաջորդեցին մեկը մյուսին : «Ես վատ դատավոր կլինեմ, անկեղծ եմ ասում, այս պահին ես փորձում եմ հասկանալ Ձեր հոգեվիճակը: Դուք […]

Հատուկ կարիքներով անձանց համար հարմարեցված ևս 10 ավտոբուս մտել է երթուղի

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում շահագործվող ևս 10 ավտոբուսներում տեղադրվել են հատուկ կարիքներով անձանց հարմարեցված վերելակներ: Ծրագրի հերթական փուլի շնորհանդեսին  մասնակցել են ՀԿ-ների ղեկավարներ, նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ ավտոբուսների շահագործումից առաջ ուսումնասիրվել են շահառուների կարծիքներն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ