23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Համանախագահները հանդիպել են Ալիեւին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող  իրավիճակը: Համանախագահները ողջունել են շփման գծում հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումը։ Նրանք հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայիս բանակցությունները պետք է ավելի ակտիվ բնույթ կրեն։ Այդ այդ բանակցությունների արդյունքներով հակամարտությունը պետք է իր խաղաղ լուծում ստանա:

Նշենք նաեւ, որ ակնկալվում է համանախագահների այցը նաեւ Ստեփանակերտ եւ Երեւան։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ