18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Սա դժվարին աշխատանք է․ Դմիտրի Մեդվեդեւն ու Տիգրան Սարգսյանը հանդիպել են /վիդեո/

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես փոխանցում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, Մեդվեդեւը նշել է, որ Տիգրան Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել էր այն ժամանակ, երբ նա ղեկավարում էր Հայաստանի կառավարությունը: «Իսկ հիմա Դուք մեծ ղեկավար եք, ղեկավարում եք մի մարմին, որը համակարգում է այլ կառավարությունների գործունեությունը, Ձեր […]

2016 թ.-ին Մշակույթի նախարարությունը մեծ անելիքներ ունի- ՀՀ Վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2015 թ. մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարություն են ներկայացվել  «Պատմության և […]

Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումն անհնարին է. ԼՂՀ գլխավոր դատախազ

Արցախպրես– ի  փոխանցմամբ  ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն հայտարարել է, որ  ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումն անհնարին է. «Նրանք կատարել են քրեական հանցագործություններ, ԼՂՀ դատարանը դատապարտել է և, նրանք իրենց արժանի պատիժը պիտի կրեն։ Անհնար է նման հանցագործների փոխանակումը»։ Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, […]

Հանրապետությունում առկա են 230 կիսակառույց օբյեկտներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված միջոցառումները, մասնավորապես՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի հետ համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» […]

Անցյալ տարի Հայաստան է այցելել 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսոօր հայտնել է, որ 2015 թվականին Հայաստան այցելել է 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ, նշելով, որ 2014 թվականի համեմատ աճ չի ունեցել, նույնիսկ մի փոքր նվազում է նկատվել. 2014 թվականին այդ թիվը եղել է 1 մլն 203 հազար: «Նվազումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների թվի կրճատման հետ»,- […]

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Թբիլիսիում

Փետրվարի 19-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների 5-րդ եռակողմ հանդիպումը: Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, Միխայիլ Ջանելիձեի, Մեվլյութ Չավուշօղլուի եւ Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ նիստի շրջանակում ծրագրվում են նախարարների երկկողմանի եւ եռակողմ հանդիպումներ: Նշվում է, որ նախարարները կքննարկեն երկկողմանի եւ տարածաշրջանային հարցեր:

2015 թ-ին հայկական «911» ծառայություն զնագահարել է ավելի քան 1 մլն. քաղաքացի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ)՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով 2015թ. պետական բյուջեով հատկացվել է […]

Մենք 52 տոկոս տարածք գրավեցինք․ Ադրբեջանի նախկին Պ նախարարի ցնցող հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը խոստովանել է, որ 1992-ին Մարտակերտը Ադրբեջանի համար ռուս ուժայիններն են գրավել։ «Ռուս զինյալներն իրականացրին, հայերին մի լավ նեղեցին։ Իսկ մեզ օգնելու հրամանն անձամբ Գրաչովն էր տվել։ Այն ժամանակ մենք 52 տոկոս տարածք գրավեցինք՝ ռուս զինյալների շնորհիվ»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Գազիեւը՝ «Вести.аз»-ին հարցրազրույցում, գրում է miacum.am-ը։ «Շնորհիվ իմ […]

Չեմպիոնների Լիգա. Մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը

  ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան արթնանում է ձմեռային խորը քնից և մրցումային հենց առաջին օրը «Բենֆիկա»-«Զենիթ» խաղից զատ երկրպագուներին նվիրում  վերջին տարիների ամենածեծված, ու կարելի է ասել նաև, ամենասպասված դիմակայություններից մեկը՝  «Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի»: Պատմությունը Այս թիմերը դեմ հանդիման են դուրս գալիս արդեն երրորդ տարին անընդմեջ: Առաջին դիմակայությունում 2013/2014 թվականների մրցաշրջանում հաղթող դուրս եկան լոնդոնցիները՝ երկու խաղերի արդյունքում […]

Զգուշացեք կենսաչափական տվյալներից /վիդեո/

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանն անդրադարձել է մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության խնդիրներին՝ ներկայացնելով նաեւ նորաստեղծ գործակալության անելիքները: Այժմ կառույցի համար առաջնային խնդիրը տեսախիցկներն են, որոնց արձանագրածը հաճախ ոչ նպատակային է կիրառվում: Արդեն նման դիմումներ ունեն, կարգավորումներն էլ պատրաստել են: Շուշան Դոյդոյանը արդեն 100 օր է Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ