07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Թուրք ոստիկանները կոտրել են հայկական եկեղեցու դուռը

Թուրք ոստիկանները կոտրել են Մարդին նահանգի Դերիք շրջանում գտնվող հայկական  Սբ. Գևորգ եկեղեցու (Կարմիր վանք) դուռը: Թուրքական «demokrathaber» լրատվական կայքը գրում է, որ ըստ ականատեսների պատմածի՝ եկեղեցու դուռը կոտրել են ոստիկանության հատուկ ստորաբաժնման աշխատակիցները, հայտնում է Ermenihaber.am-ը: 75-ամյա Հաթուն Ջաջուրը, որը կամավոր հիմունքներով  հետևում է եկեղեցու մաքրությանը, պատմել է, որ  հիվանդ թոռանը տարել է հիվանդանոց, […]

Ի՞նչ պայմանով Ռուբեն Հակոբյանը կմիանա ստորագրահավաքին

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից վերջերս հրաժարված Ռուբեն Հակոբյանը Facebook-ի իր էջում, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ստորագրահավաքին, գրել է. «Պատրաստ եմ իմ ստորագրությամբ աջակցել ձեր նախաձեռնությանը, եթե ՀԱԿ խմբակցությունը հանդես գա հայտարարությաբ` ընդունելով, որ դեկտեմբերի 6-ի Սահմանադրության հանրաքվեի ընթացքում, ցավոք, կրկնվեցին 1995 թ-ի հուլիսի 5-ին տեղի ունեցած առաջին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ձևավորված տխուր ավանդույթները, որոնք հետագայում ավանդույթի […]

Պերմյակովի առաջին դատական նիստը դռնբաց կլինի

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Մովսեսյանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-ի «Դատական քննություն նշանակելու մասին» որոշմամբ քրեական գործով ըստ մեղադրանքի Վալերի Պավելի Պերմյակովի ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, դատական քննությունը նշանակվել […]

Պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը. Շարմազանով

ԱԺ-ում քննարկվում է մի նախագիծ, որը նպատակ ունի հեռուստատեսությամբ և ռադիոյով արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդի ցուցադրությունը: Հարցը զեկուցող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, թե գովազդը չի արգելվի, եթե խաղի գովազդը կատարվում է համապատասխան խաղասրահի միջոցով կամ դրանք տեղադրվում են սահմանային մաքսակետերում, չորս աստղանի համապատասխան հյուրանոցներում: Կառավարությունը օրինագծի անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ անչափահասներին հեռու […]

Քննարկվել են ավիացիոն մաքսատների փոխգործակցության հեռանկարները

Երևանում դեկտեմբերի 15-17-ը մեկնարկել է ՀՀ Ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան և ՌԴ «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» օդանավակայանների դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն մաքսային հսկողության փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես մաքսանենգության դեմ պայքարի, նախաբացթողումային, հետբացթողումային հսկողության կատարելագործման և աշխատանքային […]

Ամիրյանը շնորհակալություն է հայտնում

Արդեն հայտնել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հանրային Ռադոսյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: Այս կապակցությամբ Facebook-ի իր անձնական էջում գրել է. «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Վստահեցնում եմ, որ իմ մասնագիտական կարողություններն ու հմտությունները, երեք տասնամյակից ավել մասնագիտական փորձառությունս այսուհետ էլ շարունակելու եմ ծառայեցնել ռադիոյին […]

Թուրքիան կալանել է ռուսական նավերը

Սևծովյան նավագանիստներում Ռուսաստանի՝ 8 թուրքական նավ կալանելուց հետո Թուրքիան անցել է պատասխան քայլերի, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական կողմը նույնպես սկսել է կալանել ռուսական նավերը և երեկվա դրությամբ կալանված նավերի քանակը հասել է 27-ի: Ըստ աղբյուրի՝ Թուրքիան սկսել է ստուգումներ անցկացնել իր ծովային տարածք մուտք գործած ռուսական նավերում և դրանցից 27-ում հայտնաբերել է խախտումներ ու թերություններ: Այդ […]

Եվս 50 ընտանիք ապահովվել է նոր բնակարանով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի N6/1  հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը: Սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող ևս 50 ընտանիք այսուհետ կապրի անվտանգ ու հարմարավետ բնակարաններում: Նոր բնակարանների սեփականատերերին անձամբ հանձնելով բանալիներն ու սեփականության վկայականները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ […]

Ուրախալի լուր

Դեկտեմբերի 4 -10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39775 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 434 երեխա՝ 234 տղա, 200 աղջիկ: Այս մասին հայտնում է քաղաքապետրանի լրատվական ծառայությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված