18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ինչո՞ւ են մերժում Գևորգ Սաֆարյանին

Երևանի Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ  մերժել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ  Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Գևորգ Սաֆարյանի  պաշտպան Տիգրան Հայրապետյանը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց  , որ Գևորգ Սաֆարյանը դատական նիստին չի մասնակցել։ Անդրադառնալով կալանքի երկարացման հնարավորությանը պաշտպանը ընդգծեց, որ առաջիկա օրերին քննիչը միջնորդություն կներկայացնի […]

Թուրքիայի օդային ուժերը 20 անգամ հատել է Հունաստանի օդային սահմանը ՉՄՏՆԵԼ

Հունաստանը հայտարարել է, որ թուրքական ռազմական օդուժը 20-ից ավելի անգամ հատել է Հունաստանի օդային սահմանը։ Հայտարարվել է, որ ամեն անգամ հունական օդուժը բարձրացել է, եւ անգամ երկու անգամ «վիրտուալ օդային մարտի» մեջ են մտել թուրքական ինքնաթիռների հետ, հայտնում է РИА Новости-ն։ Հունական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ նոր կոնֆլիկտ է հասունացել՝ երբ Հունաստանի […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից  տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ տեղեկացնում են , որ […]

Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ Հոգեշնորհ Տեր Անանիա աբեղա Ծատուրյանը և Հոգեշնորհ Տեր Համբարձում աբեղա Արաբյանը ծառայության են կոչվել Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:  

Ութ անգամ կոալիցիա են մտել, ու էլի կմտնեն-դուրս կգան

Henaran.am-ի զրուցակիցը քաղաքագետ Լևոն Շիրինյանն է։ -Պարո՛ն Շիրինյան, ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համագործակցությունն արգասաբեր կլինի՞  գլոբալ առումով։ Հնարավո՞ր է, որ մոտ ապագայում դրական տեղաշարժ լինի այն բոլոր կուտակված խնդիրների լուծման ճանապարհին, որ ընդունում է նաեւ իշխանությունը:  -Գիտե՞ք, թե ՀՅԴ-ն  որքան ձայն ունի։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն հինգ տոկոս  ձայն է հավաքել։ Հինգ տոկոս […]

Հարսանիքը` այս երեկո. Հրապարակ

Այսօր երեկոյան կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց դա։ Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ից ստորագրողը լինելու է ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ ՀՀԿ-ից Դո՞ւք եք ստորագրելու, որտե՞ղ, ի՞նչ ձեւաչափով։ «Դեռեւս նման քննարկում չկա, վաղը կորոշենք, կասենք»,- ասաց Բաղդասարյանը։ ՀՅԴ-ն կստանա էկոնոմիկայի, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման նախարարությունները, ինչպեսեւ Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոնները։ […]

Դոլարն ու եվրոն արժեզրկվել են

Արժութային շուկայում այսօր դոլարն էժանացել է 0.44 դրամով` դառնալով 495.61 դրամ, եվրոն արժեզրկվել է 4.91 դրամով` դառնալով 555.38 դրամ: Սակայն ռուսական ոռւբլին արժեւորվել է 0.12 դրամով եւ դարձել՝  6.37 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 495,61  Եվրո 555,38  ՌԴ Ռուբլի 6,37

Գժանոց` շվեյցարական բանկում գումար պահած հայերի ցանկը. Հայկական Ժամանակ

Հետքը հրապարակել է սկանդալի մեջ հայտնված շվեյցարական բանկում գումար պահած հայերի ցանկը: Ցանկում 2-րդը ԵՊՀ նախկին ռեկտոր, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն է, որը HSBC-ում 2006-2007թ. 14.864 դոլար է ունեցել: 2006-2007թթ. HSBC-ում առավելագույն  գումարը` 1.074.926 դոլար եղել է Ն.Ս.Տ.Տ. Գարեգին Բ-ի անունով, որի ծագման վերաբերյալ Մայր աթոռը պարզաբանում է ներկայացրել:  

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Նա ասել է, որ համանախագահների, եւ այդ թվում՝ ԱՄՆ համանախագահ Ուորլիքի արած հայտարարաություններում միշտ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նա շեշտել է նաեւ, որ ՆԱՏՕ-ի անդամ […]

Մահացած ծննդկանի գործով քննությունը շարունակվում է

Վերաքննիչ քրեական դատարանն երեկ՝ փետրվարի 15-ին, մերժել է Երեւան քաղաքի դատախազության վերաքննիչ բողոքը՝ Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բժշկուհու պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը՝ հավելելով, որ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հունվարի 23-ի որոշումը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ