25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ձեր իրավունքն է՝ ում հավատալ»

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցը

Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության (ԼՂՀ) սահմանում շարունակվում է զինված հակամարտությունը: Կողմերից յուրաքանչյուրը հայտնում է, որ հակառակորդը լուրջ կորուստներ ունի. խաղաղ բնակչության մեջ նույնպես զոհեր կան: Լեռնային Ղարաբաղի համար պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է 1991թվ. և ավարտվել է 1994թվ. զինադադարի մասին համաձայնագրով՝ կնքված մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից էլ ՀՀ և Լեռնային Ղարաբաղի միջև:  Սակայն հակամարտությունը մինչ օրս շարունակվում է  և ուղեկցվում է լայանամասշտաբ քարոզչությամբ. Յուրաքանչյուրն իր ճիշտն ունի, կողմերը միմյանց չեն լսում:  Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը «Մեդուզա»-ի լրագրող Իլյա Ազառ-ին տրված հարցազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղում ներկա սրված իրավիճակի վերաբերյալ: Հարցազրույցը՝ հատվածաբար։

-Այնուամենայնիվ, ինչի՞ց սկսվեց ռազմական սրացումն ապրիլի 2-ի  գիշերը: Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղն է հրահրել նրանց, իսկ ԼՂՀ-ում խոսում են դավադիր հարձակման մասին: 

– Ոչ միայն վերջին օրերի,այլ հակամարտության ամբողջ պատմության ընտացքում Ադրբեջանի վարքագծի տարամաբանությունը հանգելու էր դրան:  Ադրբեջանը հետևողականորեն հերքում է ինչպես Հայաստանի և Ղարաբաղի բախման գծում կայունության ամրապնդման  վերաբերյալ առաջարկները, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների  առաջարկները  հակամարտության կարգավորման վերաբերյալ:  Օրինակ, սահմանում տեղի ունեցած միջադեպերի բացահայտման արդյունավետ մեխանիզմերի կիրառումը, որոնք թույլ կտան կտրուկ իջեցնել զոհերի քանակը:  Ադրբեջանը նաև նպատակաուղղված և ջանասիրաբար իր երկրում ստեղծում է թշնամու պաշտամունք, որի մեջ ներառված են ոչ միայն Ղարաբաղի հայերը, այլ նույնիսկ հայեր, որոնք ապրում են Սիբիրում կամ Ռուսաստանի կենտրոնական շրջաններում:  Նրանք ծնված օրվանից արդեն իսկ հանդիսանում են ադրբեջանական ժողովրդի թշնամին: Ադրբեջանական բարձր մակարդակներում նույնիսկ խոստացել են իրենց դրոշը բարձրացնել Երևանում:  Բոլորին վերջնականորեն և միանշանակ պարզ է, ով է հանդիսանում վերջին իրադրությունների հիմնական մեղավորը:

Բայց ինչ որ մի բան պետք է առաջացներ 1994 թվականին ավարտված պատերազմի տարիներից ի վեր առաջացած ամենահզոր  լարվածությունը, ինչո՞ւ հենց հիմա:

– Այս արկածախնդրությունը սկսելու մասին որոշումը կայացվել է ամենաբարձր մակարդակում և դա փաստ է:  Դրա ամենկարևոր պատճառներից մեկը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում  այն փակուղին է, որի մեջ ներկայիս ադրբեջանական իշխանությունը մտցրել է իր երկիրը:

-Որոշ ռուս  փորձագետներ  խոսում են,  որ  Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները կարող են կապված լինել  ինչպես երկրի նախագահ Իլհամ Ալիեվի՝ Վաշինգտոն կատարած  վերջին այցի, այնպես էլ Թուրքիայի նախագահ Էրդողանի ազդեցության հետ, որն այսպիսով ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:

— Ես չեմ բացառում, որ Ադրբեջանի նախագահն իր գլխում  տարբեր սպեկուլյատիվ գծագրեր է կազմում և փորձում է հասնել ինչ-որ քաղաքական արդյունքների, բայց ակնհայտ է, որ ներկայիս սրացման  մեղավորը, առաջին հերթին հանդիսանում է Իլհամ Ալիեւը:

– Այսինքն, Դուք պատրաստ չե՞ք խոսել Էրդողանի դերի մասին:

– Միանշանակ ներկայիս լարվածությունն այն ուժերի օգտին է, որոնք հետաքրքրված են, որպեսզի մեր տարածաշրջանը չլինի կայուն և կանխատեսելի:  Միանշանակ է, որ այն ուժերը, որոնք հակառակն են ցանկանում,այսինքն, որպեսզի մեր տարածաշրջանում չպատերազմեն, գոհ չեն:

– Իսկ Ռուսաստանը՞:

– Համոզված եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված է մեր տարածաշրջանում  կայունության մեջ:

Ապրիլի 1-ից 2-ի գիշերը տեղի ունեցած ռազմական գործողությունները դուք գնահատում եք, որպես  Ղարաբաղը գրավելու ադրբեջանական կողմի իրական փո՞րձ:

-Ալիեւի վերջին տարիների բոլոր խոստումները և հավաստիացումները ձախողվում են:   Չի ստացվել ծաղկող Ադրբեջան, չի ստացվել առաջատար երկիր այս տարածաշրջանում, չի ստացվել աշխարհիկ պետություն,  որը այսօր առաջ է քայլում  ողջ արևմտյան աշխարհից:

Այսինքն, դա ներքին օգտագործմանն ուղղված քարոզչական քա՞յլ է:

-Ներքին իշխանությունն ամրապնդելու նպատակով արտաքին թշնամու կերպարի օգտագործումը բնորոշ է բոլոր բռնապետներին և բռնապետական երկրների ղեկավարներին:

Ադրբեջանի հարձակումը արտացոլվա՞ծ է:

-Ալիեւի  ղարաբղյան փոքրիկ բլիցկրիտը ձախողվել է:  Ցավոք, սխալները չեն սովորեցնում հիմար մարդկանց: Նրանք շատ լրջորեն սխալվեցին: Այո, Լեռնային Ղարաբաղի բանակը փոքր է, եւ մենք չենք թաքցնում այն փաստը, որ մենք չենք կարող վիճել է Ադրբեջանիի հետ ժամանակակից ռազմական տեխնիկայի  քանակի եւ բազմազանության հարցում: Բայց մենք ունենք մեր հին, մարտի մեջ փորձված զենքը, եւ մենք բարձրանում ենք ոգու հաշվին: Սա արհեստածին հայրենասիրություն չէ վերևից տրված, սա  ազգային ոգին է: Ես այն նույնիսկ կհամեմատեմ այն հայրենասիրության հետ, որը կար  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ …

Նախարարին շեղեց հեռախոսազանգը:

Ահա ինձ էր զանգահարել կրթության նախարարը և ասաց, որ վաղվանից դպրոցներում դասերը կվերսկսվեն:.

Հույսով եմ՝  ոչ Մարտակերտում:

-Համարյա թե բոլոր վայրերում, բացի Մարտակերտից և մի շարք  սահմանային գյուղերից:

Բայց Ձեր նշած ժամանակակից զենքը Ադրբեջանին մատակարարում է ՌուսաստանըԴա Ձեզ չի՞ անհանգստացնում:

-Բնական է, որ սպառազինության շուկայում ստեղծված իրավիճակը մեզ երջանիկ չի դարձնում, սակայն  դրա հետ մեկտեղ մենք ռուսական դիրքորոշմանը ըմբռնումով ենք մոտենում:  Մեզ համար կարևոր է, որպեսզի պահպանվի ռազմական հավասարակշռությունը և զենքի մատակարարումը թույլ չտա Ադրբեջանին զգալի առավելություն ստանալ:

Դուք ինքներդ հենց նոր ասեցիք, որ հավասարակշռությունը չի պահպանվում  և Ձեր բանակն  օբյեկտիվորեն տեխնիկապես թույլ է, քան ադրբեջանական բանակը:

– Մեր բանակը ոգով է ուժեղ:  Ոգին դա այն է, ինչ ղարաբաղցիները ունեն:  Մեզ մոտ մյուս լարվածությունների ժամանակ էլ, այն մարդիք ովքեր կռվել են առաջին պատերազմում, կոտրում էին զինկոմիսարիատների դռները, որպեսզի գնան սահման: Իրականում, Ղարաբաղի յուրաքանչյուր քաղաքացի իրեն Հայրենիքի համար պատասխանատու է զգում:

Բայց ստացվում է, որ Ադրբեջանը Ձեզ վրա հարձակվում է այն  զենքով, որն իրեն մատակարարում է բարեկամական Ռուսաստանը:

– Ադրբեջանին շատերն են զենք մատակարարում, այդ թվում նաև Եվրոպայից: Խփված անօդաչուն, օրինակ,  իսրայելական արտադրության է: Որպեսզի խուսափենք նման իրավիճակից, պետք է հակմարտության կարգավորման գործուն քայլել  նախաձեռնել:

Այս հակամարտությունը խաղաղ կարգավորման հավանականության տեսանկյունից շատերը համեմատում են իսրայելապաղեստինական հակամարտության հետ: Այն ունի՞ որևէ իրական դիվանագիտական լուծում:

– Ես վստահ եմ դրանում: Ցավոք, մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը անհրաժեշտ համառություն չի ցուցաբերում  և շատ փափուկ դիվանագիտական լեզու է օգտագործում:  Արտաքին աշխարհի համար  հակամարտության բոլոր կողմերին չնեղացնելը և բոլորի հետ միանման աշխատելը նորմալ է:  Բայց Ադրբեջանի իշխանությունները դա ընկալում են որպես քարտբլանշ նման քաղաքականությունը շարունակելու համար: ահա Ալիևը ժամանում է Վաշինգտոն, հանդիպում ԱՄՆ պետ. քարտուղար Ջոն Քերրիին, իր խաղաղությանը հակվածության մասին հայտարարություն է անում, բայց միառժամանակ ռազմական գործողություններին կանաչ լույս է տալիս: Ի պատասխան նրա հասցեին գովեստի խոսքեր են հնչեցնում, քանի որ նա հակված է խաղաղության:

 Բայց ինչպիսի՞ դիվանագիտական լուծում կա: Ադրբեջանը երբեք չի համաձայնվի հայկական Ղարաբաղի հետ:

– Ղարաբաղը պատկանում է Ղարաբաղի հայերին, որոնք 1991 թվականին ինքնաորոշվել են: Ի դեպ,այս տարի մենք, հատուկ տոնական նշելու ենք  հանրապետության 25 ամյակը: Ղարաբաղի ճակատագիրը իր ժողովրդի ձեռքում է, որը ընտրել է անկախ պետության ուղին և մենք այդ ճանապարհից չենք պատրաստվում շեղվել:

  Բայց դա դիվանագիտական լուծում չէ:

–  Կարծում եմ Ադրբեջանը կհամակերպվի, եթե միջազգային հանրության կողմից լինի հստակ և ճիշտ  դիրքորոշում այն մասին, որ վերադարձ դեպի անցյալ անհնար է  և  ժողովուրդների ինքնորոշման իրավունքը գերակա է տարածքների ամբողջականության սկզբունքից: Դա մեզ լայն դաշտ կտա Սովետական Միության փլուզումից հետո տարածաշրջանում առաջացած երկու անկախ պետությունների իրար կողք ապրելու վերաբերյալ  հեշտ մեխանիզմ մշակելու դիվանագիտական աշխատանքների համար: Մենք դրան պատրսատ ենք:

Այս օրերին Ռուսատանի հետ  տեղի՞ են ունենում արդյոք դիվանագիտական շփումներ:

– Մենք մեր ոչ պաշտոնական ուղիներով փորձում ենք տեղ հասցնել տեղեկատվությունը և ես վտսահ եմ, որ այն հասնում է ռուսական կողմին:

  Պուտինը ապրիլի 2-ին Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն էր արել: Նա մեղքը ոչ ոքի վրա չբարդեց:   Ռուսաստանը հակամարտության վրա  դիրքորոշո՞ւմ է զբաղեցնում։

—  Ես չեմ ցանկանում Ռուսաստանի պաշտպանը լինեմ, բայց նա հանդիսանում է հակամարտության կարգավորման գործընթացի հիմանկան խաղացողներից մեկը: Ես կարծում եմ, որ այդ գործոնը նույնպես հաշվի է առնվում:

— Կարծում եք  լուրջ իրավիճակի դեպքում Ռուսաստանը կօգնի՞։

— Իրավիճակը այսպես էլ լուրջ է:

ԶԼՄ-ներում հայտնում են դեպի  Ղարաբաղ կամավորների հոսքի մասին: 

— Առաջին հերթին խոսքը գնում է Ղարաբաղի կամավորների մասին:  Հայաստանից այստեղ գալ ցանկացողներ կան, որոնք նույնպես անցել են ղարաբաղյան պատերազմի դառնության միջով, բայց  հիմնականում նրանք փորձում են խրախուսել մեր երիտասարդներին, ովքեր 18-19 տարեկանում իսկական հերոսության օրինակ են ցուցադրում:  Վերջին տարիների հայկական հասարակությունում բանավեճ կար այն մասին, որ ներկայիս սերունդը պակասել է և, եթե, պատերազմ լինի նրանք բոլորը կփախչեն: Բայց այսօր նրանք հերոսաբար պատերազմում են:

—  Բայց Հայաստանը Ձեզ ռազմական օգնություն չի՞ մատուցում։

— Հայաստանի ռազմական դոկտրինայի համաձայն, նա հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորը: Հենց երեկ Հայաստանի նախագահն երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է Լեռնային Ղարաբաղի  հետ միասին փոխադարձ ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիր  պատրաստել: Բայց առաջին հերթին մենք  հույսը մեր ուժերի վրա ենք դնում:

Ապրիլի  3-ին կրակի հաճախականությունը նվազել է: Հաջողվե՞լ է խուսափել պատերազմից։

—  Ադրբեջանի դեպքում շատ դժվար է  որևէ տրամաբանական կանխատեսումներ անել: Նրանց կողմից նույպիսի 18-19 տարեկան տղաների կռիվ ուղարկելը  հանցագործություն է:  Այնուհետև էլ թաքցնել թվերը և ասել, թե նրանք ընդամենը 12 զոհ ունեն:

—  Նրանք նույն են ասում  և վստահեցնում են , որ  ձեր կողմը 100-ից ավել կորուստ ունի:

— Մենք մեր կորուստները չենք թաքցնում և հրապարակված թվերը համապատասխանում են իրականությանը:

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ