01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ստեփանակերտը հայտնել է Բաքվի հետ բանակցությունների պայմանները

Լեռնային Ղարաբաղը պատրաստ է կառուցողական բանակցություններ ունենալ Բաքվի հետ եւ ընդունելի փոխզիջումների գնալ, երբ որ պաշտոնապես կճանաչվի Ադրբեջանի կողմից: Այդ մասին ասել է Մոսկվայում ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, գրում է INTERFAX.RU-ն:

«Մեր դիրքորոշումը բացարձակ պարզ է ու հասկանալի՝ ճանաչեք մեր անկախությունը, և մենք պատրաստ կլինենք նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ցանկացած հարցի շուրջ եւ գնալ փոխզիջումների»,-ասել է նա։

Նա ասել է, որ «սահմանային վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուժային լուծում չկա»:

«Ռազմական գործողությունները միայն ավելացնում են զոհերի թիվը եւ մարդկանց տառապանքները երկու կողմերից էլ։  Բանակցություններին այլընտրանք չկա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, նա չի լքի իր հողը, բայց մենք չենք ցանկանում պատերազմել»,- ասել է նա։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ