24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ակնհայտ ռազմական հանցագործություններ` խոշտանգումներ կան, գլխատումներ. Սեյրան Օհանյանը բացում է փակագծերը

Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծի իրավիճակին, ասաց, թե բոլորը գիտեն, որ Մոսկվայում հանդիպել են երկու երկրների զինված ուժերի շտաբի պետերը, պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման ուղղությամբ:

Սեյրան Օհանյանն այս օրերի գործողություններն աննախադեպ համարեց նաև մարտական պատրաստության աստիճանի, ահաբեկիչների, վարձկանների առկայության առումով. «Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ակնհայտ բնույթը, դրանք նախօրոք նախապատրաստված էին և ոչ համաչափ: Ակնհայտ ռազմական հանցագործություններ կան, խոշտանգումներ, գլխատումներ և սանձազերծված գործողություններ»:

Սերյան Օհանյանը բարձր գնահատեց հասարակական համախմբվածությունը և կամավորների պատրաստվածությունը, բարոյահոգեբանական մթոնոլորտը և այն հերոսությունը, որ թույլ են տվել ՊԲ զինծառայողները, կամավորները, վետերանները: Անդրադառնալով հրադադարի ռեժիմի` նախարարը նշեց.

«Այժմ կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, գիտեք, որ Մոսկվայում հանդիպում է եղել: Այսօր ՊԲ-ի մարտունակության աստիճանը, մարտական կարողությունները, ծավալումը համապատասխան հատվածներում թույլ են տալիս ասելու, որ նրանք պատրաստ են նաև հետագայում կանխարգելել և դեռ ավելին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ