16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Իսպանիայի երկու քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 5-ին Իսպանիայի Թագավորության երկու քաղաքներ՝ Պուենտե Խենիլը (Puente Genil) և Ռոդա դե Անդալուսիան (La Roda de Andalucía) պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Համապատասխան բանաձևերը երկու քաղաքներում էլ ընդունվել են քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միաձայն համաձայնությամբ։

Բանաձևերում դատապարտվում է Թուրքիայի կողմից ժխտողականությունը և Իսպանիայի մյուս քաղաքներին ու կենտրոնական իշխանություններին կոչ է արվում հետևել իրենց օրինակին և նույնը հորդորել Թուրքիային։

Համապատասխան որոշումների ընդունմանը հաջորդող ելույթներում Պուենտե Խենիլի և Ռոդա դե Անդալուսիայի քաղաքապետերը շեշտել են այդ որոշումների կանխարգելիչ բնույթը, մարդկության դեմ հանցագործությունների անժամկետ լինելու հանգամանքը ու դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ