Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել, քանի որ ուղեւորը մահացել է
Մինսկից Աշխաբադ թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, քանի որ ուղեւորներից մեկը մահացել է։ Ինչպես պարզվել է, Բելառուսի 50-ամյա քաղաքացին սրտի խնդիր է ունեցել եւ մոտը միշտ համապատասխան դեղամիջոցներ է ունեցել։