Իրանը Հայաստանի տարածքով Վրաստանին գազ կմատակարարի
Ինչպես հայտարարել է Իրանի պետական գազային ընկերության ղեկավար Ալի Ռեզու Քամելին, Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով 200 մլն խմ գազ մատակարարելու վերաբերյալ, գրում է РИА Новости-ն։ «Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մենք պետք է գազը առաքենք մինչև Հայաստանի սահման, իսկ Վրաստանը իր սահմանին գազը կստանա Հայաստանից»,- հայտարարել է Քամելին։