Իտալիայում Էրդողանի որդին մեղադրվում է «փողերի լվացման» մեջ
Իտալիայի Բոլոնիա քաղաքում բնակվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի` Բիլալ Էրդողանի դեմ հետաքննություն է սկսվել: Նա մեղադրվում է «փողերի լվացման» մեջ, հայտնում է Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «yeniasya» լրատվակայքը, Բիլալ Էրդողանի դեմ հետաքննություն է սկսվել Ֆրանսիայում բնակվող գործարար Հաքան Ուզանի ներկայացրած բողոքի հիման վրա: Բողոքն ընդունվել է: Գործով զբաղվում է Բոլոնիայի դատախազ Մանուելլա Կավալլոն: Նշվում է, […]