Ժնևյան կոնվենցիայի դրույթների համաձայն շտապօգնության ավտոմեքենան խոցելի օբյեկտ չէ. Դավիթ Բաբայան
Արցախում հակառակորդի տանկի կողմից ապրիլի 6-ին շտապօգնության ավտոմեքենա է գնդակոծվել, որը ԼՂՀ ՊԲ վիրավոր զինծառայողներին օգնության է շտապելիս եղել:
Այս լուրը հաստատելլ է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը եւ նշել. «Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ի դեմս Ադրբեջանի, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Շտապօգնության ավտոմեքենան Ժնևյան կոնվենցիայի դրութների համաձայն չի կարող լինել խոցելի օբյեկտ: Անհնար է դա, չի կարող այդպես լինել, դա հակասում է միջազգային մարդասիրական բոլոր նորմերին: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հարգում որևէ իրավական մարդասիրական նորմ»:
Նրա փոխանցմամբ, անձնակազմը բարբախտաբար չի տուժել, խոցման պահին անձնակազմի անդամները հեռու են գտնվել. «Այդ խոցումը կատարվել է դիտարվորյալ, ըստ երևույթին, ավտոմեքենան թիրախավորել են անօդաչու սարքից ստացված տեղեկության հիման վրա»: