18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Արեւոտ եղանակ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 18-ին, 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին արևելյան շրջաններում, 20-ին, 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 18-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 22-ին սպասվում է անձրև: […]

Բանկի թալանի մեջ ներքաշել են կանանց եւ մայրերին. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց «Հայբիզնեսբանկից» կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության վերաբերյալ գործի դատական քննությունը: Դատարանն ունկնդրեց ամբաստանյալների ու նրանց շահերի պաշտպանների պաշտպանական ճառերը: Հավելենք, որ այս գործը դատարան մուտք էր եղել որպես ավելի խոշոր գործի մաս: Տարադրամի փոխանակման կետերի վրա հարձակումներ կատարելու նպատակով ստեղծված հանցավոր խմբի անդամ […]

«Բանդայի» պարագլուխ Արտուշ Հակոբյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ

Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու այսպես կոչված «բանդայի» ղեկավար լինելու մեջ մեղադրված և 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտուշ Հակոբյանի պաշտպանը  դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Բողոք-գանգատը ուղարկել եմ : ՄԻԵԴ-ը կուսումնասիրի բողոքը, կտեսնի` հիմքերը առկա են,ես համոզված եմ, որ գործը վարույթ կընդունվի: Մենք ժամկետների մեջ դիմել ենք, սպասենք պատասխանին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Հակոբյանի պաշտպան […]

Կնահատակվեն էլ. Հրապարակ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյաևը հերքեց իր եւ որդու՝ Սպարտակի մասնակցությամբ օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը։ Հարցին, թե այդ դեպքում ովքեր են իր «գլխին սարքում», Ղուկասյանը պատասխանեց. «Գիտես, էլի… Երբ որ մեկի բիթն արյունոտ չէ, երբ որ մի հատ բողոք չկա, վկա չկա, ու Էսպես աղմուկ հանել դա ճքքշտ Է։ Ես մենակ մի […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մարսեցին. Հայկական Ժամանակ

Կառավարության այս տարվա փետրվարի 4-ի նիստում վարդապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանձնարարեց, որպեսզի վերջինս Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումների վերաբերյալ քննարկում ունենա Արագածոտնի եւ Կոտայքի մարզպետների հետ։ Հիշեցնենք, ՎՊ-ն սույն մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների ժամանակ Կոտայքի մարզում հայտնաբերել Էր 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում, իսկ […]

Իտալիայում Էրդողանի որդին մեղադրվում է «փողերի լվացման» մեջ

Իտալիայի Բոլոնիա քաղաքում բնակվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի` Բիլալ Էրդողանի դեմ  հետաքննություն է սկսվել:  Նա մեղադրվում է «փողերի լվացման» մեջ, հայտնում է Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «yeniasya» լրատվակայքը, Բիլալ Էրդողանի դեմ հետաքննություն է սկսվել Ֆրանսիայում բնակվող  գործարար Հաքան Ուզանի ներկայացրած բողոքի հիման վրա: Բողոքն ընդունվել է: Գործով զբաղվում է Բոլոնիայի դատախազ Մանուելլա Կավալլոն: Նշվում է, […]

Վլադի­միր Գասպարյանն էլ. Ժողովուրդ

Այլեւս ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը իշխանական համակարգում փորձում է նոր իրավիճակ ստեղծել, որտեղ իր հիմնական հենարանը կլինեն վերջին տարիներին իր կողմից կառավարման համակարգ բերված երիտասարդները։ Այս գործընթացը թերեւն պետք է համարենք իշխանական երիտթեւի կողմից ողջ իշխանությունը վերցնելուն ուղղված ծրագիր։ Երբ 2013-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկեց Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը, իշխանական երիտթեւին առաջ […]

Գալուստ Սահակյանը տեղափոխվել է հիվանդանոց

ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Բազմաթիվ հարցումներին ի պատասխան։ ԱԺ նախագահն այսօր երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման հետևանքով։ Գալուստ Սահակյանը գտնվում է հետազոտման փուլում։ Առողջական վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։ Միաժամանակ հիշեցնում եմ, որ անձի առողջությանը վերաբերող տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ, ուստի հորդորում եմ […]

Սուրիկ Խաչատրյանը չեզոքացնում է. Ժամանակ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցել է մարզում իր համար անցսսնկալի պաշտոնյաներին չեզո­քացնելու գործին, իսկ այդ հարցում նրան օգնում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ վարչապետ Հովիկ Աբրա­համյանը։ Աշոտյանի հրամա­նով օրերս Գորիսի պետա­կան համալսարանի ռեկտո­րի պաշտոնից ազատվել է ռեկտոր Յուրա Սաֆարյանը։ Երեկ էլ նախկին որոշման մեջ վարչապետի կատարած Փո­փոխությամբ համալսարանի խորհրդի կազմից հանվել է Գորիսի քաղաքապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ