14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մասնակցել են Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Մարտի 9-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում,  տեղի ունեցավ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական կառույցի ղեկավարներ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախագահությամբ կայացած նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները […]

Մեր ընբիշը պարտվեց

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել Է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը։ 97 կգ քաշային կարգում հանդես եկող մեր հայրենակիցը՝  Անդրանիկ Գալստյանը, մեկնարկային գոտեմարտում 4։10 հաշվով զիջեց թուրք ըմբիշ Ֆաթիհ Յաշարլիին և դուրս մնաց հետագա պայքարից։ Մարտի 10-ին մրցագորգ դուրս կգան Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) և Գրիգոր Գրիգորյանը (74 կգ)։  

Ո՞վ է Մերիի մահվան իրական մեղավորը

«Բժշկուհի Անի Բաբլեյանը Մերի Մարգարյանի ծննդաբերության օրը  հերթապահ է եղել, նա էլ իր հերթին է հրաժարվել է ընդունել Մերի Մարգարյանին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով փաստաբան Մարինե Թովմասյանը` տեղեկացնելով, որ Քննչական կոմիտեն որպես մեղադրյալ ներգրավել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբլեյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ […]

ՀՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ինքնուրույն կգնան ընտրություններին. քաղտեխնոլոգ

2017-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ՝  տեղի են ունենում նոր խմորումներ: Ի վերջո, ի՞նչ իրադարձություններ կարող են ծավալվել, ո՞ր քաղաքական ուժերը կհամագործակցեն և միասնական կերպով կպայքարեն ընտրություններում վստահության քվե ստանալու համար: Անդրադառնալով այս հարցերին՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. ‹‹Դժվար է կանխատեսումներ անելը, քանի որ մեր երկրում քաղաքականությունը կախված է անհատներից ու տվյալ պահին եղած […]

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են արտահանման ներուժ ունեցող ընկերություններին լրացուցիչ մեխանիզմներով և գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերելուն ուղղված մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Նշվել է, որ կառավարության նպատակն է նպաստել տնտեսվարողների կողմից արտադրական հզորությունների ավելացմանն ու արտահանման ծավալների աճին: Այնուհետև խորհրդին են […]

Բնապահպանության նախարարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ի պաշտպան. ՀԲՃ

Թեղուտի հանքավայրի պոչամբարից բնական միջավայր հոսող թափոնաջրերի մասին պատմող Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության աղմուկ բարձրացրած տեսանյութը՝ երեք պարզագույն հարցերի հետ միասին, փետրվարի 9-ին հարցման տեսքով ներկայացրել էինք ՀՀ բնապահպանության նախարարին։ Արդեն ստացել ենք նախարարության աշխատակազմի ղեկավար Խ․ Աղաբեկյանի պատասխան պաշտոնական նամակը, որի մեջ ըստ էության չկա մեր բարձրացրած և ոչ մի հարցի պատասխան։ […]

Ստրկամտություն է լռելն ու անարգանքը կուլ տալը

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը գրում է. «Սիրելի կանայք ու աղջիկներ, ճիշտն ասած շնորհավորելու փոխարեն այս անգամ ուզում եմ առիթն օգտագործել ու մաղթանք-հորդոր հղել ձեզ (ու հեչ էլ, թե մարտի 8-ը հրեական Փուրիմի հետ կապ ունի ու որ Կլարա Ցետկինը հրեուհի է… բավարացիներն էլ հայ են, հետո՞ ինչ : Սիրելիներս, որևէ մեկն իրավունք չունի ոչ ձեր […]

Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց մարմնամարության Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցում էին բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունք գրանցեց Արթուր Դավթյանը, ով հավաքեց 87,3 միավոր: Երկրորդ տեղում՝ 80,85 միավորով, Արմեն Պետրոսյանն է, իսկ եռյակի վերջում Վիգեն Խաչատրյանն է (80,5 միավոր): Այս մասին տեղեկացբնում է ՀԱՕԿ լրատվականը: Տղամարդկանց […]

Մեկնարկում է «Կանայք կարող են ավելին» սոցիալական նախագիծը/ ֆոտո

Կանանց միամսյակի առթիվ իրականացվող բազմաթիվ միջոցառումներին ի հավելումն` ներկայացնում ենք «Կանայք կարող են ավելին» խորագրով սոցիալական նախագիծը: Ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից նախագծի նպատակն է մայրաքաղաքի բնակիչներին ներկայացնել ու արժևորել կանանց գործունեությունը, որը մեծ դեր ու նշանակություն ունի ինչպես Երևան քաղաքի զարգացման, այնպես էլ մեր հասարակության կյանքի բնականոն ընթացքի ապահովման գործում:

Պետք է բեկում մտցվի. Միքայել Մելքումյան

«Արմենիա» ավիաընկերությունը մուտք է գործել մեր երկիր: Երբ տնտեսական շուկայում նոր խաղացող է հայտնվում, քաղաքացիները, բնականաբար, շահում են դրանից: Անդրադառնալով սրան՝ պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ Միքայել Մելքումյանը նշեց.  ‹‹Մեր ավիացիոն շուկայում ինչքան շատ լինեն  ավիաընկերությունները, այնքան ավելի  առողջ կլինի մրցակցությունը: Դրանից մենք կշահենք: Իհարկե, մենք հիշում ենք, որ անհաջող փորձեր էլ են եղել՝ այսպես կոչված՝ բաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ