15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լիբանանի աշխատանքի նախարարին

Ապրիլի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիբանանի աշխատանքի նախարար Սեժան Ալ-Ազզիին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի գրկաբաց ընդունելությունը լիբանանցիների կողմից և բարձր է գնահատում դեռ 2000թ. Լիբանանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ալ-Ազզին նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Լիբանանի կառավարությունը Երևանում՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին։ Նա հավելեց, որ Լիբանանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ամրապնդումը և պատրաստակամ է հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Այս առումով կարևորվեց լիբանանահայ համայնքի դերակատարությունը, որը նախարար Ալ-Ազզիի բնորոշմամբ ակտիվորեն ներգրավված է Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Մտքեր փոխանակվեցին տնտեսական համագործակցության խթանման ուղիների շուրջ, ընդգծվեց հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերականգնման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձան մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումներին, իրավիճակի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ