14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գցում է ԱԱԾ նոր պետի վրա. Առավոտ

«Ես չեմ բողոքել, չեմ էլ պատրաստվում բողոքել։ Ես գիտեմ՝ ովքեր են ինձ վրա հարձակվել։ Նույնիսկ գիտեմ, որ այն ողորմելի պաշտոնյան, որը կազմակերպել էր դա, այսպես ասած, իշխանությունների վերին ատյանի դաբրոն չուներ։ Որոշել էր «լավ» բան աներ ԱԱԾ-ն նոր պետ ունի, թող գտնեն ՝ այդ ո՞վ էր, որ առավոտյան 10-ին եկավ ծեծեց, գնաց»,– թերթի հետ զրույցում ասաց ազատամարտիկ […]

Վրաստանի նախագահը մեկնում է Բաքու

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր կմեկնի Բաքու՝ մասնակցելու այնտեղ անցկացվելիք «Դեպի բազմաբեւեռ աշխարհ» թեմայով 4-րդ գլոբալ համաժողովին: Ակնկալվում է, որ Մարգվելաշվիլին ելույթ կունենա համաժողովում: Ծրագրվում է նաեւ Վրաստանի նախագահի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ համաժողովի մասնակից այլ երկրների ղեկավարների հետ:

6-րդ վարչությունն էլ. Հայկական Ժամանակ

ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կադրային փոփոխություն է կատարել նաեւ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Մասնավորապես, բաժնի պետ Կարեն Մարգարյանը նշանակվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ։ Երեկ նա նաեւ ստացել է գնդապետի կոչում։ […]

Ո՞վ է «Արմենիա» ավիաընկերության տնօրենը. Ժամանակ

«Հայաստանի ավիաոլորտ մուտք գործած «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է Աշոտ Թորոսյանին, ով, ինչպես պարզեցինք, գյումրեցի ատամնաբույժ է։ Նա մեզ հավաստիացրեց, որ որևէ պաշտոնյա կամ օլհգարխ իր հետևում կանգնած չէ։ «Չէ, ոչ մեկը չկա։ «Արմենիայի» տնօրեն Ռոբերտն ու վրացի գործընկերը իմ մոտիկ բարեկամներն են»։ Մեր հարցին՝ փաստորեն, գյումրեցի ատամնաբույժը կարող է ավիաընկերությո՞ւն […]

Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովին Դավութօղլուն նոր առաջարկներ է ներկայացրել

Մարտի 7-ին Բրյուսելում կայացավ Թուրքիա- Եվրամիություն (ԵՄ) գագաթնաժողովը:  «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկատվությամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ժողովի շնորհիվ Եվրոպան մոտեցել է փախստականների ճգնաժամ հանգուցալուծմանը: Կանցլերի խոսքով՝ չնայած կողմերի միջև որոշ հարցեր դեռ հստակեցման կարիք ունեն, բայց «ԵՄ-ն և Թուրքիան առաջընթաց քայլ են կատարել»: Հանդիպման վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 18-ին կայանալիք գագաթնաժողովի […]

Ֆրանսիայի կողմից 1992թ. աղդամյան դեպքերի առնչությամբ Ադրբեջանի կազմակերպած միջոցառումներին որևէ պաշտոնական հովանավորչություն առկա չէ

Ֆրանսահայ Nouvelles d’Arménie պարբերականը հաղորդում է, որ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF)համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը մարտի 7-ին հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախկին ռազմիկների հարցերով պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինիի հետ՝ քննարկելու Փետրվարի 26-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության կողմից Փարիզի Հաղթական կամարի տակ կրակի բորբոքման արարողությունը ադրբեջանական քարոզչության վերածելու փորձը և դրա անթույլատրելիությունը: CCAF համանախագահները դատապարտել են […]

Արցախը ներկայացել է առանձին տաղավարով

Շարունակելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության՝ թիրախային շուկաներում ԼՂՀ տուրիստական արդյունքը հանրահռչակելու քաղաքականությունը՝ Արցախի պատվիրակությունը ս.թ. մարտի 9-ից 13-ը առանձին տաղավարով ներկայացնում է ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: ԼՂՀ Էկոնոմիկայի Նախարարության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի բացման առաջին իսկ ժամերից Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների մոտ: ԼՂՀ պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացնում ցուցահանդեսի տարածքում՝ տաղավարի այցելուներին […]

Ուսուցչուհին երկաթյա կախիչով հանել է Մեսրոպի աչքը. հարազատները հուսահատ են

Սևան քաղաքի բնակիչ, 8-րդ  դասարանի աշակերտ Մեսրոպ  Խաչատրյանը աչքը կորցրեց ուսուցչուհու բռանարարքի պատճառով: Ուսուցչուհին երկաթյա կախիչով բառացիորեն հանել է տղայի աչքը դասի ժամանակ առանց հարցնելու ոտքի կանգնելու և կախիչին մոտենալու համար: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեսրոպ Խաչատրյանի հորեղբայրը՝ Վահագն Խաչատրյանը: Արդեն 2 տարի ձգձգվող դատական գործընթացը շարունակվում է: Մեսրոպի հարազատները հուսահատվել են: […]

Հայաստանի միջազգային հեղինակությունը` կախված աբորտներից

Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ազդում են Հայաստանի միջազգային համբավի վրա: Այս մասին  «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Ըստ դեսպան Սվիտալսկի առողջ հասարակությունում պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության խնդիրը ընկած է ցածր վիճակագրության մակարդակներում, իսկ Հայաստանը, Սվիտալսկու խոսքով, ունի բարձր […]

Սիրիացիները՝ Կանադայում/ ֆոտո

Փյունիկյան Ադոնիս Աստծո անունը կրող Կանադայի «Ադոնիս» սուպերմարկետների ցանցն օգնության ձեռք է մեկնել սիրիացի փախստականներին՝ աշխատանքի ընդունելով տասնյակ նորեկների: Ամեն օր, երբ գնորդները մտնում են «Ադոնիս» սուպերմարկետ, նրանք ամենայն հավանականությամբ առնչվում են վերջերս երկիր ժամանած սիրիացի փախստականների հետ: Երբ Կանադան անցած նոյեմբեր ամսին իր դռները բացեց 25.000՝ իրենց վերաբնակությունը հաստատող սիրիացի փախստականների առջև, «Միջին արևելյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ