Փետրվարին սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում
2016թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3.2% գնանկումով: Այս ցուցանիշներն հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ: Հանրապետության դիտարկվող […]