13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է 20 երկրաշարժ

Ս.թ. մարտի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 20 երկրաշարժ, որից 19-ը՝ Գավառ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևմուտք: Թույլ երկրաշարժերի պարսը գրանցվել մարտի 4-ից մինչև 5-ը, տեղական ժամանակով ժամը 11:03-ից – 03:24-ը, 1-ից մինչև 2 բալ ուժգնությամբ (0.1-ից – 1.6 մագնիտուդ):  Մարտի 9-ին Վանաձոր քաղաքից 14 կմ դեպի հարավ […]

ՀՀ-ում 60 հազար ընտանիք բնակարանի կարիք ունի

Կառավարության կողմից մշակվող ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի նախագծի շրջանակում կմշակվեն նախահարձակ այնպիսի ծրագրեր, որոնք կարող են ապահովել ժողովրդագրական իրավիճակի դրական զարգացում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ առաջարկվող նոր ծրագրերը միտված են լինելու այն մարդկանց, ովքեր իսկապես ունեն դրա […]

Գնում ենք ու գալիս

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը Ֆեսբուկյան իր հարցակում գրում է. Արևային և ուրախ գարնանային օր է: Այս գեղեցիկ օրը լավ տրամադրության ևս մեկ առիթ ունենք՝ անցած հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել է ուղևորահոսքի էական աճ: Այն կազմել է 254,6 հազար մարդ, մինչդեռ 2015 թվականի հունվար-փետրվարին այն կազմում էր 234,8 հազար մարդ: Ընդ որում, մեկնած և […]

Դուբայը հայտնվել է ջրի տակ. կան զոհեր /վիդեո/

Վերջին մի քանի տարիների մեջ առաջին անգամ Արաբական Էմիրություններում այնպիսի անձրեւներ են եկել, որ Դուբայ քաղաքը բառացիորեն ջրի տակ է հայտնվել։ Քաղաքում մեքենաները բառացիորեն լողում էին։ Համաձայն տեղեկությունների՝ ուժեղ անձրեւների եւ քամու հետեւանքով կան նաեւ զոհեր, սակայն նրանց կոնկրետ թիվը չի նշվում։

Միակ հույսը Արծվիկ Մինասյանն է /վիդեո/

Նաիրիտցիները պատրաստվում են բանակցել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի հետ։ Այս մասին նրանք ասացին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Այսօր, Կառավարության հերթական նիստի օրը նաիրիտցիները եկել էին հանդիպելու նախարարին: «Ոչ մի ակնկալիք չունենք, մեր միակ հույսը Արծվիկ Մինասյանն է, նա է, որ մեզանով հետաքրքրվում է»,-ասաց Արմեն Դեմիրճյանը: Նաիրիտցիներն ընդգծում  են` պայքարելու են այնքան ժամանակ մինչև գործարանը վերագործակվի: Մանրամասները՝ տեսանյութում:

Մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի տնօրեն Զարուհի Բաթոյանը և փաստաբան Արաքս Մելքոնյանը: Թեմա՝ հյուրերը կներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական կյանքի մասնակցության հնարավորությունները նոր Ընտրական օրենսգրքի նախագծում:

«Ինչքա՞ն եկամուտ եք ստացել». Հովիկ Աբրահամյանը հաշվում է

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց առաջարկված նախագիծը, որով  G և X տառերը կկիրառվեն ավտոմեքենաների պետհամարանիշներում: Նախագիծը ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հետաքրքրություն ներկայացնող և մեծ պահանջարկ ունեցող այսպես կոչված «գոլդ» համարանիշերը գրեթե սպառվել են: «Ինչքա՞ն եկամուտ եք ստացել այս համարների վաճառքից»,- հետաքրքրվեց վարչապետ […]

Զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ՃՏՊ-ի դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 9-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ թիվ N  զորամասի պայմանագրային զինծառայող Կ.Կարապետյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: […]

Քննարկում` ՀՀ բնապահպանության նախարարությունում

ՀՀ բնապահպանության նախարարության և KfW բանկի միջև իրականացվող Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրերի շրջանակներում աշխատանքային այցով ՀՀ-ում է եղել KfW բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար Անդրեաս Վետսելը: Այցի շրջանակներում Անդրեաս Վետսելն այցելել է “Զանգեզուր կենսոլորտային համալիր”՝ ծանոթանալու Հայաստանի պահպանվող տարածքներում աջակցման ծրագրի իրականացման ընթացիկ վիճակին, հանդիպել Սյունիքի մարզի վարչական պատասխանատուների, ՀՀ բնապահպանության նախարարության […]

«Զինվորի վիրահատման համար հավաքում են 700 դրամ» /ֆոտո/

Արշակ Զաքարյանը Ֆեսբուկի իր էջում գրում է. ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Ոմն կազմակերպություն զանգահարում է մարդկանց տան հեռախոսահամարներին, արդեն իսկ տեղեկացված հասցեով տան անդամների անունով, և հայտարարում, որ սահմանից նոր «բերված» զինվորի շտապ վիրահատման համար հավաքում են ընդամենը 700 դրամ: Նախ, սահմանից վիրավոր զինվորին եթե բերեն ու որևէ բժիշկ գումար պահանջի տեղում բժշկին «կվիրահատեն» առանց նարկոզի, և ընդհանրապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ