10 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

ԼՂՀ ՊԲ-ն հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեքվերահսկողություն են պահպանում առաջնագծում ևշարունակում վստահորեն իրականացնել իրենց առջևդրված մարտական խնդիրը: Հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ներդրման միջոցառումներից, ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է […]

«Ես ու դու քաղաքական ենք, հա՞» /վիդեո/

Տնտեսագետներ Վարդան Այվազյանն ու Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպեցին: Քննարկման առանցքում, ըստ նախատեսվածի, պետք է լլինեին տնտեսական հարցեր: Սակայն ասուլիսի ընթացքում քննարկվեցին նաև քաղաքական հարցեր: «Ինչպես կենդանի օրգանիզմում, այնպես էլ կուսակցություններում, լինում են զարգացումներ: Բայց գոյություն ունի ներքին կառավարման համակարգ: Մենք մեր կուսակցական գործընիկերներին հաջողություն ենք մաղթում», – ասաց Վարդան Այվազյանը՝ ընդգծելով, որ գաղտնիք […]

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է 20 երկրաշարժ

Ս.թ. մարտի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 20 երկրաշարժ, որից 19-ը՝ Գավառ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևմուտք: Թույլ երկրաշարժերի պարսը գրանցվել մարտի 4-ից մինչև 5-ը, տեղական ժամանակով ժամը 11:03-ից – 03:24-ը, 1-ից մինչև 2 բալ ուժգնությամբ (0.1-ից – 1.6 մագնիտուդ):  Մարտի 9-ին Վանաձոր քաղաքից 14 կմ դեպի հարավ […]

ՀՀ-ում 60 հազար ընտանիք բնակարանի կարիք ունի

Կառավարության կողմից մշակվող ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի նախագծի շրջանակում կմշակվեն նախահարձակ այնպիսի ծրագրեր, որոնք կարող են ապահովել ժողովրդագրական իրավիճակի դրական զարգացում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ առաջարկվող նոր ծրագրերը միտված են լինելու այն մարդկանց, ովքեր իսկապես ունեն դրա […]

Գնում ենք ու գալիս

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը Ֆեսբուկյան իր հարցակում գրում է. Արևային և ուրախ գարնանային օր է: Այս գեղեցիկ օրը լավ տրամադրության ևս մեկ առիթ ունենք՝ անցած հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել է ուղևորահոսքի էական աճ: Այն կազմել է 254,6 հազար մարդ, մինչդեռ 2015 թվականի հունվար-փետրվարին այն կազմում էր 234,8 հազար մարդ: Ընդ որում, մեկնած և […]

Դուբայը հայտնվել է ջրի տակ. կան զոհեր /վիդեո/

Վերջին մի քանի տարիների մեջ առաջին անգամ Արաբական Էմիրություններում այնպիսի անձրեւներ են եկել, որ Դուբայ քաղաքը բառացիորեն ջրի տակ է հայտնվել։ Քաղաքում մեքենաները բառացիորեն լողում էին։ Համաձայն տեղեկությունների՝ ուժեղ անձրեւների եւ քամու հետեւանքով կան նաեւ զոհեր, սակայն նրանց կոնկրետ թիվը չի նշվում։

Միակ հույսը Արծվիկ Մինասյանն է /վիդեո/

Նաիրիտցիները պատրաստվում են բանակցել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի հետ։ Այս մասին նրանք ասացին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Այսօր, Կառավարության հերթական նիստի օրը նաիրիտցիները եկել էին հանդիպելու նախարարին: «Ոչ մի ակնկալիք չունենք, մեր միակ հույսը Արծվիկ Մինասյանն է, նա է, որ մեզանով հետաքրքրվում է»,-ասաց Արմեն Դեմիրճյանը: Նաիրիտցիներն ընդգծում  են` պայքարելու են այնքան ժամանակ մինչև գործարանը վերագործակվի: Մանրամասները՝ տեսանյութում:

Մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի տնօրեն Զարուհի Բաթոյանը և փաստաբան Արաքս Մելքոնյանը: Թեմա՝ հյուրերը կներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական կյանքի մասնակցության հնարավորությունները նոր Ընտրական օրենսգրքի նախագծում:

«Ինչքա՞ն եկամուտ եք ստացել». Հովիկ Աբրահամյանը հաշվում է

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց առաջարկված նախագիծը, որով  G և X տառերը կկիրառվեն ավտոմեքենաների պետհամարանիշներում: Նախագիծը ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հետաքրքրություն ներկայացնող և մեծ պահանջարկ ունեցող այսպես կոչված «գոլդ» համարանիշերը գրեթե սպառվել են: «Ինչքա՞ն եկամուտ եք ստացել այս համարների վաճառքից»,- հետաքրքրվեց վարչապետ […]

Զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ՃՏՊ-ի դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 9-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ թիվ N  զորամասի պայմանագրային զինծառայող Կ.Կարապետյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված