07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Տուժածներից մեկին դուրս կգրեն․ նոր մանրամասներ

Նեղ մասնագիտական բուժումը շարունակելու  նպատակով Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած  և  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատված 14 և 15 տարեկան պատանիները քիչ առաջ  բժիշկների ուղեկցությամբ տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Հաջողվեց կայունացնել երկու երեխայի առողջական վիճակն էլ,  անջատել արհեստական շնչառության սարքը և շտապօգնության մեքենայով տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություն»,- լրագրողների հետ ճեպացրույցում  տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը հայտնեց նաև, որ ըստ անհրաժեշտության  հոգեբանական բժշկական օգնություն է ցուցաբերվում տուժածների հարազատներին, ծնողներին:

37-ամյա հղի կինը, ում կյանքին և  պտղին  վտանգ չի սպառնում, մասնագիտական հսկողությունը շարունակելու համար տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ:

Այս պահի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պատահարից վիրավորված քաղաքացիներից շարունակում են բուժումը երկու կին: Ականջի թմբկաթաղանթի վնասվածք ստացած տուժածներից մեկը   վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է քիթկոկորդ-ականջաբանության բաժանմունք: Վերակենդանացման բաժանմունքում  գտնվող ևս մեկ տուժած պատրաստվում է դուրս գրման:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ